Չնայած Կազանովա և Դոն Ժուան անունների տակ ստոր խաբեբաներ են թաքնված, նրանց կերպարները շրջապատված են ռոմանտիկայով: Սակայն երբ նման մարդը հայտնվում է իրական կյանքում, մի որոշ ժամանակ անց, երբ նա անհետանում է, ռոմանտիկայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Կանայք նման տղամարդկանց կնամոլ են անվանում, իսկ տղամարդիկ հարգում են նրանց: 

 

Ախտորոշումը՝ կնամոլ. աղջիկներ, զգուշացեք

 

Իսկ ինչպե՞ս բացահայտել կնամոլին ու զգուշանալ նրանից: Mary Love-ը ներկայացնում է հարցազրույց հոգեբանի հետ, ինչպես նաև նշում, թե որոնք են կնամոլի հատկանիշները:

/Երկուսով - Ախտորոշումը՝ կնամոլ. աղջիկներ, զգուշացեք " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ախտորոշումը՝ կնամոլ. աղջիկներ, զգուշացեք
 
 


   

Չնայած Կազանովա և Դոն Ժուան անունների տակ ստոր խաբեբաներ են թաքնված, նրանց կերպարները շրջապատված են ռոմանտիկայով: Սակայն երբ նման մարդը հայտնվում է իրական կյանքում, մի որոշ ժամանակ անց, երբ նա անհետանում է, ռոմանտիկայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Կանայք նման տղամարդկանց կնամոլ են անվանում, իսկ տղամարդիկ հարգում են նրանց: 

 

Ախտորոշումը՝ կնամոլ. աղջիկներ, զգուշացեք

 

Իսկ ինչպե՞ս բացահայտել կնամոլին ու զգուշանալ նրանից: Mary Love-ը ներկայացնում է հարցազրույց հոգեբանի հետ, ինչպես նաև նշում, թե որոնք են կնամոլի հատկանիշները:

 

- նա կարողանում է (առաջին հանդիպումից) ցույց տալ, որ ԴՈւ ես աշխարհում միակ կինը, լավագույնը, ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենագրավիչը, և եթե դու չես կարող լինել նրա կողքին, ապա ոչ ոք չի կարող,

 

- նա կարողանում է վառ ու ճիշտ ներկայացնել իրեն և դրա հետ մեկտեղ ամբողջությամբ համապատասխանում է քո ճաշակին,

 

- նա կարող է լինել քո լավագույն «ընկերուհին», երբ տխուր ես և կիսվելու կարիք ունես,

 

- նրան բնորոշ է խենթ ռոմանտիկան,

- նա լրիվ անկանխատեսելի է և առանձնահատուկ մարդու տպավորություն է ստեղծում,

 

Եվ այսպես`

 

Ո՞վ է կնամոլն ու ի՞նչ է նա ուզում:

Կնամոլը տղամարդ է, ով ի վիճակի չէ երկար ժամանակ որևէ մեկի հետ հարաբերություններ հաստատել և ով հաճույք է ստանում միայն «որսից»` նոր կնոջը գրավելու գործընթացից: Նա հիմնականում ցանկանում է հաղթել կնոջը և ստանալ նրանից այնքան, որքան կարող է: Հաղթանակից հետո նման տղամարդիկ գրեթե կորցնում են ողջ հետաքրքրությունը կնոջ հանդեպ: 

 


Իսկ մի՞թե կնամոլի համար սերն ու սիրահարվածությունը ոչ մի նշանակություն չունեն: Ունեն, բայց դրանք կնոջ հետ կապ չունեն. նրա համար գլխավորն ինքն է,  իր զգացումները:

 


- Ո՞րն է կնամոլների` կանանց փոխելու անզուսպ ցանկության պատճառը և ինչպե՞ս են հենց իրենք բացատրում իրենց վարքը:

 

- Նման տղամարդիկ այնքան էլ չեն դավաճանում, որովհետև դավաճանելու համար նախ պետք է հավատարմության երդում տալ: Եթե անգամ կնամոլը նման խոստում է տալիս, դա միայն հնարք է, որն արդարացնում է նպատակին հասնելը: Հենց իրենք` կնամոլները, հորինում են անհավանական պատմություններ` սկսած տղամարդկանց բազմասիրությունից մինչև իրական սեր գտնելու անկարողությունը: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է. նրանք վախենում են: Լուրջ հարաբերությունները վախեցնում են նրանց, իսկ կանայք ընկալվում են որպես պոտենցիալ վտանգ:

 

Ինչպե՞ս ճանաչել իսկական կնամոլին հարաբերությունների սկզբին, ինչի՞ վրա արժե ուշադրություն դարձնել:

 

- Կնամոլն աշխատում է արդյունքի վրա: Եթե կինն անմիջապես չի համաձայնում շփվել նրա հետ, նա լարվում է: Այնուամենայնիվ հմուտ կնամոլը կարողանում է թաքցնել հուսահատությունը: Ընդհանրապես` կնամոլները չափազանց համակրելի և արտիստիկ են: Որպես կանոն` ցանկացած աղջիկ հոգու խորքում գիտի, թե ինչ նպատակով է տղամարդը ցանկանում շփվել իր հետ, սակայն տարբեր պատճառներով չի ցանկանում խոստովանել դա: Ինքն իրեն խաբող կինը կնամոլի գլխավոր որսն է:

 

 

Շատ կնամոլներ վերջիվերջո ամուսնանում են: Ինչու՞: Եվ արդյո՞ք կարող է նման տղամարդը լավ ամուսին լինել:

 

Կնամոլները տարբեր պատճառներով են ամուսնանում: Ավելի ճիշտ` տարբեր պատճառներ են ասում: Սակայն ամենատարածված հիմնավորումը որսից հետո վերադառնալու տեղ ունենալն է: Մի վայր, որտեղ կարելի է հանգստանալ: Շատ հազվադեպ են նման տղամարդիկ լավ ամուսիններ լինում, բացառություններ քիչ են լինում:



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 08.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (08.03.16)
Դիտումներ: 400 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...