Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Արդյո՞ք առաջին ժամադրությանը սեքսին համաձայնող կնոջը պետք է թեթևամիտ համարել (18+)
 
 
Загрузка...


Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են ընկալում սեքսն առաջին հանդիպման ժամանակ։ Կանացի ասոցացիան ռոմանտիկան է և սերը, ակնթարթային ճակատագրական կիրքը։ Իսկ տղամարդունը՝ հաճելի զգացողություններն ու նպատակի իրականացումը։ Աղջիկները կարծում են, որ սեքսին պատրաստվել է պետք։ Նրանց համար շատ կարևոր է՝ ինչպես իրենց կվերաբերվի տղամարդը, եթե նա «այո» ասի, և ինչպիսի վերաբերմունք կլինի իր նկատմամբ մերժման դեպքում։ Տղամարդիկ մեծամասամբ արագ սեքսի կողմնակից են։

 

Արդյո՞ք առաջին ժամադրությանը սեքսին համաձայնող կնոջը պետք է թեթևամիտ համարել (18+)

 

Առաջին հերթին պետք է հասկանալ՝ հանուն ինչի եք դուք գնում հանդիպման։ Ինչպես նաև՝ ում հետ եք հանդիպում։ Դա շատ կարևոր է, որպեսզի հասկանաք՝ հնարավոր է սեքսը, թե ոչ։

Աղջկան ժամադրության հրավիրող տղամարդկանց կարելի է բաժանել 3 տեսակի.

1. «Կպցնող»

Այս տեսակին են պատկանում այն տղամարդիկ, ովքեր ժամադրություն են նշանակում միայն սեքսի
համար։ Երիտասարդների այս տեսակը բավականին տարածված է։ Նրանք չեն թաքցնում իրենց նպատակները և գործում են բացեիբաց։ Այդպիսի տղամարդիկ երկար չեն սիրահետում, նրանցից «կոնֆետա-ծաղկափնջային» փուլի երկար շարունակում մի՛ սպասեք։ Նրանք թիթեռնիկների են նման՝ վայելեցին նեկտարն ու թռան։ Իհարկե, եթե աղջիկը լավիկն է և անկողնում ազատ է, ապա կարելի է մի երկու անգամ էլ հանդիպել։ Եվ վերջ։

2. Մտադրություններով տղամարդիկ

Տղամարդկանց երկրորդ տեսակը ժամադրության է հրավիրում այն աղջկան, որն իրականում հետաքրքրել է նրան։ Նրանք էլ առանձնապես դեմ չեն սեքսին, բայց այդ դեպքում նրանք փորձում են ավելի շատ բան իմանալ կնոջ մասին, ավելի շատ
բան պատմել իրենց մասին, քանի որ պլանավորում են երկարաժամկետ հարաբերություններ։ Այդպիսի տղամարդու մոտ սեքսն առաջին հանդիպման ժամանակ չի ազդում իրավիճակի հետագա զարգացման վրա։ Եթե աղջիկն իսկապես դուր է եկել երիտասարդին, ապա այս հանդիպումները կարող են ավելիին վերածվել։

3. Հին կարծրապիպերով տղամարդիկ

Երրորդ տեսակին են պատկանում այն տղամարդիկ, որոնց համար սեքսն առաջին հանդիպման ժամանակ տաբու է։ Նույնիսկ այդ մասին միտքն է արգելված։ Բայց... Նույնիսկ տղամարդկանց այս տեսակը կարող է հայտնվել անկողնում։ Ուղեղի այդպիսի հանկարծակի մթագնումից հետո այս տղամարդն իր պարտականությունն է համարում ԶԱԳՍ տանել կնոջը և օրինականացնել հարաբերությունները։ Իսկ երբեմն գուցե նաև խուճապահար թաքնվել և ինչ-որ անկյունում հանգստանալ ստացած սթրեսային հարվածից։ Այդպիսի տղամարդկանց համար սերն ու հարաբերությունները շատ կարևոր են։

Սեքս առաջին հանդիպման ժամանակ. հնարավո՞ր են հետագայում լուրջ հարաբերություններ
Մեր օրերում տղամարդիկ կանանց գլխավոր արժանիքն այլևս ողջախոհությունը չեն համարում։ Բայց առաջին հանդիպման ժամանակ «ոչ» ասող կնոջն առավել հարգանքով են վերաբերվում, եթե, իհարկե, հանդիպումը կայացել է ոչ միայն հանուն սեքսի։ Չնայած քիչ չեն օրինակները, երբ այն զույգերի մոտ, որոնք անկողնում են հայտնվել ծանոթությունից մի քանի ժամ անց, ձևավորվել են հրաշալի ամուր ընտանիքներ։

Փոխարենը նրանք, ովքեր սեքսով են զբաղվել միայն ամուսնությունից հետո, մի քանի ամիս անց բաժանվել են ու հեռացել։ Համաձայնեք, զույգի համատեղելիությունն ինտիմ կյանքում նրանց երջանկության և ներդաշնակության կարևոր գործոններից մեկն է։

Տղամարդկանց կողմից արագ սեքսի մասին միասնական կարծիք չկա։ Շատ քչերն են իրականում պախարակում կանանց այդպիսի իրավիճակներում։ Ավելին, ողջախոհությունը կարող է կասկածներ ու հարցեր առաջացնել. «Մի՞թե ինձնից առաջ ոչ ոք չի հետաքրքրվել այս աղջկանով»։

Միֆն այն մասին, որ առաջին հանդիպման ժամանակ սեքսին համաձայնող աղջիկը թեթև վարքի տեր է, մեր օրերում հօդս է ցնդել, ինչպես ծուխ։ Տղամարդկանց մեծ մասը կողմնակից է սեքսին առաջին հանդիպման ժամանակ և չի համարում դա անբարոյական քայլ։ Եվ բացի այդ, տղամարդն ընկալում է այդ քայլը՝ որպես իր անձի հանդեպ հետաքրքրության և վստահության հաստատում, և դրանով բարձրանում է նրա ինքնագնահատականը։ Կանանց շրջանում գոյություն ունի այնպիսի պատկերացում, որ տղամարդը որսորդ է, և եթե նա շուտ է ստանում ցանկալին, ապա նրա մոտ կորում է հետաքրքրությունը կնոջ հանդեպ։ Բացարձակապես ոչ։ Մեր օրերում սեքսը շփում է, միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն։ Շատ աղջիկներ սեքսից հետո իրենց դրսևորում են բացասական կողմից։ Օրինակ, թափթփվածությունը, անտաշությունն ու գռեհիկությունն ավելի շուտ կվանեն տղամարդուն, քան կտրամադրեն սեքսին։

Ամեն դեպքում, ինչ որոշում էլ որ աղջիկն իր համար ընդունի, կամ ինչպես էլ որ անցնի առաջին ժամադրությունը, միշտ հաճելի է, երբ աղջիկն ամեն ինչ անում է ճիշտ, գեղեցիկ և վստահորեն։

* Հրապարակումն ավելի բնորոշ է արևմտյան մտածելակերպին, սակայն իր օգտակար հատիկը կունենա նաև հայ ընթերցողի համար:
 





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 399 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...