Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Աննա (23տ.) Սպասում եմ լուրջ հարաբերությունների
 

 


   

 

"Ես չունեմ հարաբերություններ տղամարդկանց հետ, և այնպիսի զգացողություն է, որ երբեք չեմ էլ ունենա: Միշտ դատարկության մի զգացում է ուղեկցում, չեմ կարողանում պատկերացնել, որ ինչ-որ մի տղամարդու հետ կարող է լուրջ հարաբերություններ ստացվեն: Կարծես կյանքը պարզապես չի տալիս ինձ նման հնարավորություն: Ընկնում եմ հուսահատության գիրկը: Եվ միաժամանակ եթե պատկերացնում էլ եմ, թե նման բան կլինի, զգացողություն է վրա հասնում, որ դա ինձ համար չէ, որ ոչ մի լավ բան էլ դուրս չի գա:

Ես ինքնամփոփ չեմ (թեև ոչ լիովին առանց բարդույթների), բավականին շփվող եմ և չար չեմ: Բայց չգիտես ինչու ստացվում է այնպես, որ մնում եմ տանը, հեռուստացույց դիտում, խորանում համացանցի մեջ` փոխանակ, օրինակ, հանդիպելու ընկերուհուս հետ, էլ չեմ ասում` անծանոթ երիտասարդի, ով ընդհանրապես ի հայտ չի գալիս որպես այդպիսին: Արդեն երկու տարի է ոչ մի անձնական կյանք չունեմ, առաջ էլ լուրջ ինչ-որ բան չի եղել: 

Մի քանի հանդիպումներ եղել են (միայն ինձ չափազանց համակրելի թվացած տղաների հետ): Հարազատներս երբեմն խորհուրդներ են տալիս, որոնք մեկ-մեկ այնքան ծիծաղելի են ու անմիտ, որ միմայն նյարդայնացնում են: Ընկճվածությունս թաքցնում եմ, որպեսզի չտխրեցնեմ մերձավորներիս: Բայց էլ չեմ կարող ու չեմ ուզում մնալ այս վիճակում: Պետք է ինչ-որ բան անել, և հիմա դրա  լավագույն ժամանակն է: Պարզապես չեմ կարողանում կողմնորոշվել` հենց  ինչ  և, որ ամենակարևորն է,  ինչպես”:

 


Պատասխան

Ողջույն, Աննա: Եթե մտածում եք, թե ես գիտեմ  "հենց ինչ և, ամենակարևորը` ինչպես”, ապա սխալվում եք: Հնարավորություն չունենալով զրուցել ձեզ հետ, հարցեր տալ, պարզաբանել, հասկանալ` ես կարող եմ միայն գլխի ընկնել: Ենթադրություններից մեկը կարող եմ ասել ձեզ. ինձ թվում է, որ ձեր խնդիրը բխում է հենց "լուրջ հարաբերություններ” ունենալու  ձեր սևեռուն ձգտումից: 

Չեմ ուզում սխալ հասկացված լինել. բուն ձեր ձգտման մեջ խնդրահարույց, առավել ևս մեղադրական ոչինչ չկա: Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը, ով երկար ժամանակ չի ունեցել ոչ մի հարաբերություն, ցանկանում է մտցնել դրանք լուրջ հունի մեջ: Թույլ տամ ինձ մի համեմատություն անել. մարդը ցանկանում է լուրջ ճանապարհորդություն ձեռնարկել (օրինակ` Տիբեթ, կամ թեկուզ Արցախ): Այդ ցանկության մեջ տարօրինակ ոչինչ  չկա. խնդիրներն առաջանում են միայն այն դեպքում, եթե այդ մարդը մինչ այդ "ճանապարհորդել” է միայն իր բնակարանի սահմաններում: 

Ահա իմ ցուցումը` փորձեք սկզբի համար մարդկանց հետ (ցանկացած) հաստատել պարզապես հարաբերություններ, ամրապնդել պարզ, հասարակ շփումներ: Մի շտապեք այդ հարաբերությունները լուրջ դարձնել: Վստահեք կյանքին: Հարաբերությունները լուրջ դարձնում ենք ոչ թե մենք, այլ կյանքն ինքը:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 10.12.11

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (10.12.11)
Դիտումներ: 3845 | Տեգեր: սպասում եմ լուրջ հարաբերությունների, չեմ կարողանում գտնել իմ սերը, բարդույթներ, Հարցեր հոգեբանին, ինչպես գտնել կողակից, սեր | - Վարկանիշ -: 5.0/1

Загрузка...
Загрузка...