Աղջիկներ, մի՛ արեք այսպես տղաների հետ...Երբ սիրահարված ես լինում, թվում է, թե սիրո օբյեկտդ կատարյալ է: Բայց երբ անցնում է սկզբնական սիրահարվածությունը, և կյանքը դառնում է սովորական, առաջ են գալիս նյարդայնությունն ու պահանջները: Տղամարդիկ բավականին բարդ մեխանիզմ են: Թե ինչու՞ են նրանց ուժեղ սեռ անվանում… Կան բաներ, որոնք նյարդայացնում են նրանց: Եկեք տեսնենք, թե կոնկրետ ինչն է նյարդայնացնում տղամարդկանց աղջիկների մեջ:

Աղջիկ-հանելուկ

Շատ աղջիկներ սիրում են խոսել հանելուկներով: Փոքրիկ ակնարկները, հարցերի շրջանցումները, «գուշակիր ինքդ» արտահայտությունները կարող են հունից հանել ցանկացած տղամարդու: Ուժեղ սեռը չի կարողանում գուշակել, հասկանալ փոքրիկ ակնարկներ: Ինչու՞: Նրանք էլ այդպիսին են: Այնպես որ եթե ուզում ես խանութի այն զգեստը, այդպես էլ ասա, ոչ թե ակնարկիր. «Վայ, ինչ սիրուն զգեստ է»:

/Երկուսով - Աղջիկներ, մի՛ արեք այսպես տղաների հետ... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Աղջիկներ, մի՛ արեք այսպես տղաների հետ...
 
 
Загрузка...


Երբ սիրահարված ես լինում, թվում է, թե սիրո օբյեկտդ կատարյալ է: Բայց երբ անցնում է սկզբնական սիրահարվածությունը, և կյանքը դառնում է սովորական, առաջ են գալիս նյարդայնությունն ու պահանջները: Տղամարդիկ բավականին բարդ մեխանիզմ են: Թե ինչու՞ են նրանց ուժեղ սեռ անվանում… Կան բաներ, որոնք նյարդայացնում են նրանց: Եկեք տեսնենք, թե կոնկրետ ինչն է նյարդայնացնում տղամարդկանց աղջիկների մեջ:

Աղջիկներ, մի՛ արեք այսպես տղաների հետ...

Աղջիկ-հանելուկ

Շատ աղջիկներ սիրում են խոսել հանելուկներով: Փոքրիկ ակնարկները, հարցերի շրջանցումները, «գուշակիր ինքդ» արտահայտությունները կարող են հունից հանել ցանկացած տղամարդու: Ուժեղ սեռը չի կարողանում գուշակել, հասկանալ փոքրիկ ակնարկներ: Ինչու՞: Նրանք էլ այդպիսին են: Այնպես որ եթե ուզում ես խանութի այն զգեստը, այդպես էլ ասա, ոչ թե ակնարկիր. «Վայ, ինչ սիրուն զգեստ է»:

Ես ինքս եմ քանդակել նրան

Շատ աղջիկներ, չգիտես ինչու, փորձում են փոխել տղամարդուն` հարմարեցնելով նրան իրենց համապատասխան: Իսկ դա նյարդայնացնում է տղամարդկանց: Արդյունքում տղամարդը չի փոխվում, իսկ հարաբերությունները փչանում են: Իհարկե դա չի նշանակում, որ պետք է լռես և հանդուժես ամեն ինչ, բայց չափը պետք չի անցնել: Մշտական բողոքներն ու դժգոհությունը վաղ թե ուշ հոգնեցնում են տղամարդուն:

Խոսիր ինձ հետ

Տղամարդը պետք է հրամանատար լինի: Նա պետք է զգա, որ իրեն հարգում են: Եվ եթե դու նրա հետ հրամայական տոնով ես խոսում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Որքան նուրբ ես խոսում տղամարդու հետ, այնքան շատ բանի կհասնես:

Շահամոլություն

Այսպիսի բան հաճախ է հանդիպում.

Տղամարդը. «Ես սիրում եմ քեզ»:

Կինը. «Դե ոսկյա զարդ գնիր»:

Սա բնավ ճիշտ քայլ չէ: Տղամարդը պետք է տեսնի ու զգա, որ իրեն սիրում են ոչ թե իր հարստության, այլ արժանիքների համար: Քո «նա պարտական է ինձ» քաղաքականությունը կվանի տղամարդուդ:
Սադրանք

Ինչու՞ հարցնել տղամարդուն, արդյոք նոր զգեստդ սազում է քեզ կամ ինչ կոշիկ կրես: Այսպիսի սադրիչ հարցերը տղամարդուն անհարմար դրության մեջ են դնում:

Խոսակցություններ

Պետք չի ճնշել տղամարդուն երկար պատմություններով: Բարձրաձայնված մտքերիդ անդադար հոսքը հաստատ դուր չի դա տղամարդուդ: Նա լսում է միայն այն, ինչ կարևոր է, իսկ մանրուքների վրա ուշադրություն չի դարձնում:  Ուստի պատմիր նրան միայն ամենաանհրաժեշտ բաները` բաց թողնելով մանրամասնությունները:

Լավագույն ընկերուհի

Դու սիրում ես քննարկել նորաձևության միտումները, բամբասել, գնալ գնումների և այլն: Իսկ ինչու՞ դա այդքան դուր չի գալիս տղամարդուդ: Ամեն ինչ պարզ է. նա տղամարդ է, այլ ոչ քո մտերիմ ընկերուհին:- գրում է MaryLove-ը:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 621 | - Վարկանիշ -: 0.0/0