/Երկուսով - 5 բան, որոնք պետք է անի ամուսինը, երբ կինը մռայլ է և անտրամադիր yerevanstyle.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


5 բան, որոնք պետք է անի ամուսինը, երբ կինը մռայլ է և անտրամադիր
 
 


   yerevanstyle.com

Ամուսնությունից հետո սկսվում է մի կյանք, որի ամբողջ ընթացքում ամուսինները զգում են միմյանց սատարելու, բարձրացնելու, մխիթարելու և օգնելու կարիքը:

Հատկապես, երբ կինը երիտասարդ է, յուրաքանչյուր մանրուք կարող է ազդել նրա տրամադրության վրա և ստեղծված հնարավոր մռայլ մթնոլորտը հաղթահարելու խնդիրը բաժին է ընկնում ամուսնուն, և սա պահանջում է պարզ քայլերի հմտություններ, որոնց մենք սիրով կծանոթացնենք ձեզ:

1. Գրկեք նրան:

Հպման զորությունը կարևոր է առողջ ամուսնական կյանք վարելու համար:Գրկախառնությունների ընթացքում օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը օգնում է հաղթահարել սթրեսը և նյարդային լարվածությունը: Գրկելով նրան, դուք արտահայտում եք ձեր սերն ու հոգատարությունը,նա իրեն սկսում է զգալ կարևոր և պաշտպանված, եթե նույնիսկ ոչ մի բառ չասեք այդ ընթացքում:

2. Լսեք նրան:

Հաջողության բանալին “լսել” բառն է, ոչ թե “ուղղել” -ը:Կանայք հիմնականում ցանկանում են խոսել, պատմելինչ-որ մեկին իրենց խնդիրների մասին, նրանք կարիք չունեն սպիտակ ձիով ասպետի, ով կգա և կփրկի այդ դժվարություններից,նրանց պետք է լսել:Թույլ տվեք ձեր  կնոջը պատմել, թե ինչու է մռայլ և ինչու է օրն այդքանծանր իր համար:

3. Հաճոյախոսեք նրան:

Երբ ձեր կինն ունենում է ծանր օր, երբ տրամադրության հետ ինչ-որ բան այն չէ, լավագույն բանը, որ դուք կարող եք անել, դա օգնել տեսնել նրան ինչ-որ լավ բան իր մեջ: Օգնեք նրան տեսնել իրեն ավելի ուժեղ, կենտրոնացրեք նրա ուշադրությունն իր առավելությունների, իր գեղեցկության վրա:Գեղեցիկ և նրբորեն սկսեքձեր խոսքերով ընդգծել նրա բոլոր առավելությունները:

4. Սիրեք նրան:

Երբ ձեր կինը մռայլ է,շատ հեշտ կլինի վեճի բռնվել նրա հետ: Մի արեք դա, եղեք բարի և համբերատար, տվեք նրան ժամանակ հանգստանալու համար: Սկսեք օգնել նրան տնային գործերում, կամ պարզապես առաջարկեքնրան դուրս գալ և զբոսնել : Միգուցե նա պարզապես լիցքաթափվելու կարիք ունի, փորձեք կտրել նրանամենօրյա հոգսերց, ընտրեք նրա ամենասիրելի ֆիլմը և գեղեցիկ կինոդիտման երեկո կազմակերպեք: Դուք պետք է անեք հնարավոր ամեն բան, որպեսզի նա հասկանա, որ անկախ ամեն ինչից դուք սիրում եք իրեն:

5. Ապահովեք հանգիստ նրա համար:

Եթե դուք գիտեք, որ ձեր կինն ունեցել է ծանր օր երեխաների հետ, առաջարկում ենք պատվիրել որևէպատրաստի ուտեստ, որպեսզի նա ատիպված չլինի մնացած ժամանակն անցկացնել խոհանոցում: Վերցրեք ժամանակ երեխաների հետ անցկացնելու և թույլ տվեք, որ ձեր կինն առանձնանա իր սենյակում,հանգստանա,ընթերցի իր սիրելի գիրքը, կամ պարզապես զբաղվի իրենով: Սիրո և խաղաղության մթնոլորտում յուրաքանչյուր լարվածություն ավելի հեշտ է հաղթահարվում:

Վերջում միայն կավելացնենք, որ դուք ի զորու չեք ակնթարթորեն փոխել ձեր կնոջ մռայլությունը պայծառության, բայց դուք եք ընտրում, թե ինչպես արձագանքել դրան : Եվ ընտրելով ամենադրական միջոցները դուրս բերելու համար նրան այդ տրամադրությունից, դուք անկասկած կհասնեք հաջողության`դիպչելով նրա սրտին:

Թող որ սերը, խաղաղությունը, ուրախությունն ու արդարությունը թագավորեն ձեր փոխհարաբերություններում:

 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 13.05.16 | Հեղինակ: yerevanstyle.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (13.05.16) | Հեղինակ: yerevanstyle.com
Դիտումներ: 1192 | Տեգեր: երկուսով, Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...