10 «չի կարելիներ» տղմարդու հետ ժամադրության ժամանակՎերջապես ձեր երազանքի տղամարդն առաջին քայլն է արել և ձեզ ժամադրության է հրավիրել: Հաջող կերպով առաջին ժամադրություն անցկացնելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է և նույնիսկ ամենաննշան սխալը կարող է ամեն ինչ փչացնել: Ինչպես ասում էր Կոկո Շանելը, երկորդ անգամ տպավորություն գործելն անհնար է:

Մի՛ ստիպեք ձեր սիրելիին երկար սպասել

Էթիկայի կանոնները թույլ են տալիս կնոջը 15 րոպե ուշանալ: Կես ժամ կամ ավելի երկար ուշացումն անկրթության և ուրիշի անձնական ժամանակի հանդեպ անփույթ վերաբերմունքի արտահայտում է: Այսպիսով, ժամեր շարունակ հագուստի հետ համապատասխան կոշիկներ ընտրելուց մի մոռացեք, որ ժամերով սպասումի մեջ եղած տղամարդը կարող է ընդհանրապես չնկատել այդ դետալները:

/Երկուսով - 10 «չի կարելիներ» տղամարդու հետ ժամադրության ժամանակ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


10 «չի կարելիներ» տղամարդու հետ ժամադրության ժամանակ
 
 
Загрузка...


Վերջապես ձեր երազանքի տղամարդն առաջին քայլն է արել և ձեզ ժամադրության է հրավիրել: Հաջող կերպով առաջին ժամադրություն անցկացնելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է և նույնիսկ ամենաննշան սխալը կարող է ամեն ինչ փչացնել: Ինչպես ասում էր Կոկո Շանելը, երկորդ անգամ տպավորություն գործելն անհնար է:

 

10 «չի կարելիներ» տղմարդու հետ ժամադրության ժամանակ

 

Մի՛ ստիպեք ձեր սիրելիին երկար սպասել

Էթիկայի կանոնները թույլ են տալիս կնոջը 15 րոպե ուշանալ: Կես ժամ կամ ավելի երկար ուշացումն անկրթության և ուրիշի անձնական ժամանակի հանդեպ անփույթ վերաբերմունքի արտահայտում է: Այսպիսով, ժամեր շարունակ հագուստի հետ համապատասխան կոշիկներ ընտրելուց մի մոռացեք, որ ժամերով սպասումի մեջ եղած տղամարդը կարող է ընդհանրապես չնկատել այդ դետալները:

 

Մի՛ հետաձգեք հանդիպումը վերջին պահին

Միայն շատ լուրջ պատճառը կարող է տղամարդուն համոզել, որ առաջին ժամադրության հետաձգումը չի նշանակում մերժում և արհամարհանք:

 

Անդադար ձեր մասին մի՛ խոսեք

Կարիք չկա առաջին ժամադրության ժամանակ անդադար պատմել ձեր մասին, այդպես դուք կնվազեցնեք տղամարդու հետաքրքրությունը ձեր հանդեպ: Երևակայության համար տեղ թողեք: Ձեզ ավելի լավ ճանաչելու համար տղամարդը մեծ հաճույքով երկրորդ, երրորդ և չորորդ ժամադրությունները կկազմակերպի:

 

Մի՛ ընդհատեք տղամարդուն

Հարգանք և հետաքրքրություն ցուցաբերեք ձեր սիրելիի հանդեպ: Այդ կերպ դուք հնարավորություն կունենաք նրան ճանաչելու, ցույց տալու, որ հետաքրքրված եք նրանով և սեփական հուզմունքը թաքցնելու:

 

Ժամադրության ժամանակ կծու ուտեստներ մի՛ փորձեք

Առավել ևս եթե նախատեսում եք ժամադրությունը վերջացնել համբույրով: Առաջին համբույրը տղամարդու մոտ շատ վառ տպավորություն կթողնի:

 

Մի՛ փորփրեք անցյալը

Մի՛ քննարկեք և հիշեք անցյալը, մինչև որ ձեր սիրելին ինքն այդ թեմաներն առաջադրի: Նախկին սիրեցյալների մասին խոսելը կատարյալ ձախողում է:

 

Մի՛ ծանրաբեռնեք տղամարդուն սեփական խնդիրներով

Դուք պետք է տղամարդու մոտ տպավորվեք որպես դրական և ուրախ անձնավորություն: Դուք կարող եք կիսվել ձեզ հուզող խնդիրներով միայն այն դեպքում, երբ տղամարդը դառնա ձեր կյանքի մի մասը:

 

Մի՛ վիրավորեք նրան կատակներով

Առավել ևս, եթե դուք վատ հումորի զգացում ունեք: Առաջին ժամադրության համար կարող եք մի քանի հետաքրքիր և զվարճալի պատմություն հիշել, և փորձեք սուր կատակներ չանել: Սխալ տպավորություն կստեղծեք: 


 
Ուրիշ տղամարդկանց հետ սիրախաղ մի՛ արեք

Եթե դուք փորձում եք հարաբերությունների այս փուլում խանդ առաջացնել, ապա կարող եք կորցնել տղամարդուն: Դուք դեռևս այդքան մտերիմ չեք:

 

Մի՛ եղեք մեկ գիշերվա համար աղջիկ

Թույլ տվեք, որ տղամարդը գրավի ձեզ: Ինչ դյուրին կերպով ձեռք է բերվում, չի գնահատվում: 

Չափազանց մեծ ուշադրություն մի ցուցաբերեք, բայց և անտարբեր մի՛ եղեք: 

Տղամարդիկ շատ են սիրում իրենց հասցեին գովասանք լսել: Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ օրը նա արթնանա՝ ձեզ կրկին տեսնելու ցանկությամբ:


Հավանաբար կհետաքրքրի նաև...

Ինչպես գրավել տղամարդու սիրտը առաջին ժամադրության ժամանակ


Առաջին ժամադրության խորհուրդներ աղջիկներին


Կատարյալ համբույրի 6 գաղտնիք



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 846 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...