Երբ մենք տեսնում ենք որևէ նոր մարդու, հատկապես, երբ ծանոթանում ենք նրա հետ, անմիջապես և անկախ մեր կամքից փորձում ենք հասկանալ, թե ինչ անձնային գծեր ունի, ինչ դիրք է գրավում հասարակության մեջ, ինչ մասնագիտություն ունի և այլն: Այլ կերպ ասած մենք փորձում ենք դուրս գալ անմիջական զգայական ընկալման սահմաններից և իմանալ այն, ինչ ընկալման պատկերի մեջ մեզ տրված չէ:
 
Ստերիոտիպ պատկերացումների ազդեցությունը զույգի ընտրության գործընթացում

Այս երևույթի իրական լինելը ստուգում են հետևյալ պարզ փորձի օգնությամբ. Փորձարկվողներին ցույց են տալիս երկու տղամարդկանց նկարներ, որոնցից մեկը հաճելի արտաքին ունի, իսկ մյուսը` տհաճ: Խնդրում են ասել, թե նրանցից յուրաքանչյուրը բնավորության, խառնվածքի, վարքի և այլ ինչ գծեր ունի: Չնայած ընկալված ինֆորմացիան այնքան էլ հարուստ չէ, փորձարկվողները կարողանում են դուրս գալ նրա սահմաններից և ասում են, որ հաճելի արտաքինով մարդը բարեհոգի, հաճելի բնավորությամբ մարդ է, ունի ավելի բարձր սոցիալական դիրք, ավելի նվիրված ամուսին է, ավելի հետաքրքիր անձնավորություն է, քան նա ով ունի տհաճ արտաքին:
/Երկուսով - Ստերիոտիպ պատկերացումների ազդեցությունը զույգի ընտրության գործընթացում " />
Загрузка...