Ամուսնական կյանքի առաջին ամսվա պայմանական անունը։ Դա առավելագույն քնքշության ու սիրո, բնավորությունների հարմարեցման, ներդաշնակ սեռական հարաբերությունների սկզբնավորման, նոր կացութաձևի ստեղծման և ծնողների ու ընկերների հետ հարաբերությունների ձևավորման շրջան Է։ Տևողությունը պարտադիր չէ, որ մեկ ամիս լինի՝ պայմանավորված նորապսակների միջև հաստատված հարաբերություններով։ Ընտանիքը նոր պահանջներ է ներկայացնում նորապսակներին, ովքեր, սակայն, համատեղ կյանքի աոաջին ամսում դեռ այնքան խիստ չեն. ինչպես հետագայում։

 

 
Սէղրամիսը ընտելացման շրջան է, սեռական կյանքում առավելագույն աշխուժության, երիտասարդ կնոջ սեռական ցանկության զարթոնքի փուլ։ Սովորաբար տղամարդկանց շրջանում գերակշռում է սեռական ցանկության ֆիզիկական (զգայական, կենսաբանական) բաղադրիչը, կանանց պարագայում՝ հոգեբանականը (անձնականը)։ Տղամարդու առումով խիստ հստակ է արտահայտված սեռական լիբիդոն, այն դեպքում, երբ մինչեւ ամուսնանալը կնոջը հաճախ այն առհասարակ ծանոթ չէ (այսինքն՝ բացակայում է սեռական հարաբերության ցանկությունը), նրան գրավում են գուրգուրանքները, համբույրները, քնքուշ խոսքերը։
/Երկուսով - Մեղրամիս. անկրկնելի ու հիշարժան ժամանակաշրջան (18+) " />
Загрузка...