Հարցը հետաքրքրում է նաև գիտնականներին: Կամավորների մասնակցությամբ փորձը ցույց է տվել, որ ուժեղ սեռը կորցնում է իր գրավչությունը մի քանի դեպքերում: Նախ և առաջ կանանց չեն հրապուրում անխնամ տղամարդիկ: Տղամարդու մարմինից պետք է թարմության ու հաճելի օծանելիքի հոտ գա, ունենա մաքուր մազեր, խնամված եղունգներ:

Մյուս դեպքում արական սեռի սեքսուալության մասին վկայում է հագուկապը: Առաջին հանդիպման ժամանակ աղջիկներին հետաքրքրում է ոչ թե տղամարդու աշխարհահայացքն ու բնավորությունը, այլ հագուստը: Աղջկան հրապուրելու համար թանկարժեք ու բրենդային կոստյումներն այդքան էլ կարևոր չեն: Ջինսով և բլուզով նույնպես կարելի է նորաձև ու կոկիկ տեսք ունենալ` կարևորը, որ հագուստը լինի մաքուր, առանց բծերի:
/Երկուսով - Ինչպիսի՞ տղամարդիկ դուր չեն գալիս կանանց " />
Загрузка...