Ի՞նչ չպետք է ասել կնոջըՇատերն են սովորեցնում, թե ինչպես ծանոթանալ կնոջ հետ, ինչպես ժամադրել և այդպես շարունակ… Բայց հաճախ պետք է սովորեցնել, թե ինչ չպետք է ասել նրան: Բերանը փակ պահելով` կարելի է խուսափել շատ սխալներից:

1. «Կարո՞ղ ենք մի օր միասին դուրս գալ» կամ «Կգա՞ս հանդիպենք» կամ«կարելի՞ է ծանոթանալ»

Չէ’, չի կարելի…
Կինը ցանկանում է լինել հավասարակշռված և առաջնորդի հատկություններով օժտված տղամարդու կողքին և ոչ այնպիսի մեկի, ով թույլտվություն է հարցնում նրան ժամադրելու համար: Երբեք չհարցնե՛ք կնոջը` արդյոք կարող եք նրան որևէ տեղ հրավիրել. ուղղակի ժամադրե՛ք նրան, բայց կատարե՛ք այդ քայլը ինքնավստահ: Ընդհանրապես ընտրեք օրիգինալ վայր` կնոջ հետաքրքրասիրությունը շարժելու համար: Այդպես ավելի հավանական է, որ մերժում չեք ստանա: «Որոշել եմ սալսայի դասերի գնամ, բայց պարող ծանոթ չունեմ: Քեզ երբվանի°ց հարմար կլինի» կամ ուղղակի «Մի հատ հետաքրքիր բան եմ սարքել հատուկ քո համար: Ե°րբ ես գալիս` տեսնես»: Կարևոր է, որ ձեր հարցադրման մեջ ոչ թե թույլտվություն խնդրեք, այլ հարցնեք վայր կամ ժամ այնպես, ասես դրական պատասխան արդեն ստացել եք:

 

/Երկուսով - Ի՞նչ չպետք է ասել կնոջը " />
Загрузка...