1. Գրեք, թե ինչու ձեր սիրավեպը չստացվեց, և ինչու դուք երջանիկ չէիք, և պահեք այդ ցուցակը ձեզ մոտ: Կարդացեք այն, երբ սկսում եք կարոտել նրան և մտածում, թե որքան կատարյալ էր նա: Մենք բոլորս էլ ավելի ռոմանտիկ երանգ ենք հաղորդում այն սիրուն, որ մի ժամանակ տածել ենք: Անցյալում ոչինչ չի փոխվում, սակայն կարող է փոխվել անցյալի հանդեպ մեր մոտեցումը:

2. Սովորեք տարբերակել սերը, կիրքը և կապվածությունը: Ես կասեի, որ սերը կապվածության խորը դրսևորում է, սակայն դրանք կարող են իրարից տարբեր լինել մի շարք պատճառներով: Օրինակ` եթե կիրք եք զգում ինչ-որ մեկի հանդեպ, դա դեռ չի նշանակում, որ կցանկանաք նրա հետ անցկացնել ձեր ողջ կյանքը: Նորմալ է, երբ Դուք կիրք կամ կապվածություն եք զգում ինչ-որ մեկի հանդեպ: Կարևորն այն է, որ չդառնաք Ձեր կրքի գերին:  /Երկուսով - Ի՞նչ անել անպատասխան սիրուց չտառապելու համար " />
Загрузка...