Հարց`
Մի աղջիկ կա, ում սիրում եմ, բայց ամեն անգամ մտածում եմ, որ իրեն արժանի չեմ` հիշելով անցյալիս արկածներն ու արածս խենթությունները:  Լինում  է, երբ վիճում ենք, սակայն  շատ շուտ էլ հաշտվում ենք: Դրանից մեր հարաբերությունները չեն տուժում: Բայց  կա մի բան, որն  ինձ ամենաշատն է  տանջում: Դա ինձ համար իսկական սթրես է: Առողջությանս հետ կապված խնդիր ունեմ, բնածին արատ է: Շատ եմ վախենում, որ երբ նա իմանա այդ մասին, կլքի ինձ կամ կսկսի պարզապես խղճալ: Օգնեք ինձ դուրս գալ այս հոգեվիճակից: Ի՞նչ անեմ: Ո՞րն է ճիշտը... 
 
Ա., 19 տ.
/Երկուսով - Հարց հոգեբանին. «Մի աղջիկ կա, ում սիրում եմ, բայց ամեն անգամ մտածում եմ, որ իրեն արժանի չեմ` հիշելով անցյալիս արկածները» " />
Загрузка...