Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Ամուսնություն

Ո՞ր կանանց երբեք վիճակված չէ ամուսնանալ
 

 


   Creu

Ագահ և նենգ կանանց

Սովորաբար կանացի այս տեսակը մոտավորապես այսպիսին է՝ վառ, գեղեցիկ, սեքսուալ, նպատակասլաց, հավակնոտ։ Կարողանում է հիանալի հագնվել, հետեւում է իրեն, թեպետ շատ փչացած է։ Նա ոչ միայն լավ գիտի կանացի հրապույրների ուժի  մասին եւ վստահ է իր արտաքին տեսքի վրա, այլ նաեւ հմտորեն օգտագործում է դրանք, որպեսզի հասնի նպատակին։ Տղամարդկանց նման կանայք միշտ դուր են գալիս, նրանք պտտվում են նման կանանց շուրջ, ինչպես թիթեռները կրակի մոտ։ Նման կանանց հետ հեշտ է շփվել, ընկերների առաջ գլուխ գովել, ֆլիրտ անել, հաճելի ժամանակ անցկացնել, բայց այնքան ժամանակ, քանի դեռ նրան ինչ–որ բան է պետք։ Հենց որ նրանք հասնում են իրենց նպատակներին, նրանք հեշտությամբ դադարում են շփվել եւ առաջ են շարժվում իրենց երկրպագուների գլուխների վրայով՝ ոչ մի վայրկյան չզղջալով ոչ մի բանի համար։

Շատ տարօրինակ  եւ շատ խորհրդավոր կանանց

Հասարակության մեջ հակասական կարծիք կա, որ կնոջ մեջ պետք է ինչ–որ գաղտնիք լինի։ Տղամարդկանց համար կանայք իրենցով եւ իրենց տրամաբանությամբ ու վարքով արդեն այնքան տարօրինակ, անհասկանալի եւ անկանխատեսելի արարածներ են, որ դրա մասին բազմաթիվ անեկդոտներ, ասացվածքներ ու պատմություններ են շրջում։ Շատ տղամարդիկ տարիներով գլուխ են ջարդում այդ գաղտնիքը բացահայտելու համար։ Բայց ինչի՞ համար կոտրել սեփական գլուխն ու կյանքը հանուն մի բանի, որը չեն հասկանում հենց կանայք։ Երբ նման գաղտնիքներն ու խորհրդավորությունը չափից շատ են լինում, իսկ կինը հարաբերությունները շատ սուր կամ քաղցր է դարձնում, ապա դա արդեն սկսում է դուր չգալ տղամարդկանց։ Հարաբերությունները դառնում են տարերային եւ քաոտիկ։ Կյանքը վերածվում է դժոխքի։

Շատ փոփոխական կանանց

Կան կանայք, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։ Ընդհանուր առմամբ, դա այսպես թե այնպես շատ կանանց մոտ է նկատվում, բայց այստեղ խոսքը ծայրահեղ անվստահության եւ փոփոխականության մասին է։ Որոշ կանայք կարող են գրեթե 2 րոպեն մեկ փոխել իրենց ցանկությունները, կարծիքը։ Նրանք չեն կարող որեւէ կոնկրետ որոշում կայացնել, ընդ որում, նրանց տրամադրությունը փոխվում է կայծակնային արագությամբ։ Ոմանք դրա տակ հասկանում են կանացի խորհրդավորություն, անկանխատեսելիություն, որոնք բնորոշ են իբր թե բոլոր կանանց։ Դա ամեն դեպքում շատ ընդհանուր բնորոշում է։ Այս խմբի կանանց համար իրենց իսկ վարքը հաճախ իրենց կողմից ընկալվում է որպես պատիժ։ Նրանք ուզում են ամեն բան անել հնարավորինս լավ, բայց վստահ չեն իրենց իրավացիության մեջ։

Մեծ ակնկալիքներով կանանց

Հավանաբար յուրաքանչյուր կին միշտ էլ ինչ–որ բան է սպասում իր տղամարդուց։ Եվ դա ճիշտ է։ Չէ՞ որ պատահական չէ, որ հանուն սիրելի կանանց տղամարդիկ հերոսություններ եւ հիմարություններ են կատարում, գրականության եւ արվեստի գլուխգործոցներ ստեղծում, բառացիորեն հրաշքներ արարում։ Պատահական չէ, որ ժողովրդի լեզվում պահպանվել է «երկնքից աստղեր իջեցնել» արտահայտությունը։ Նման կինը միշտ պահանջներ է սպասելիքներ է տղամարդուն, որոնք նա, իհարկե, չի արդարացնելու։ Չէ՞ որ շատ ավելի հեշտ է տղամարդուն մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ, քան ընդունել սեփական սխալները։ Բացի այդ, նման դժբախտ կնոջ կողքին են նրա ընկերուհիները։ Իսկ քանի որ նմանը նմանին կձգե, ապա պետք է սպասել, որ նրա շրջապատում իր նմանները շատ են։

Ամենագետ կանանց

Պարզապես հիանալի է, որ կան մարդիկ, որոնց ամեն բան հետաքրքրում է, որոնք շատ բան գիտեն, որոնք կարող են պարզ եւ հասկանալի բացատրել բարդ բաները։ Ցանկալի է, որ նման մարդիկ շատ լինեն։ Սակայն, ցավոք, առավել հաճախ հանդիպում են ամենագետներ, որոնք կարողանում են միայն մակերեսային պատկերացում կազմել ամեն բանի մասին։ Նրանք խորը գիտելիքներ չունեն, բայց պատրաստ են բառացիորեն ամեն բանից խոսել եւ դատել որպես փորձագետ։ Այս բնավորության գիծը տղամարդկանց մոտ շփոթմունք է առաջ բերում։ Դա մարդկանց հատուկ տեսակ է, որոնք ուղղակի չեն կարող ապրել, առանց բոլորին մատնանշելու, թե ինչպես պետք է ճիշտ ապրեն։

Տոտալ հսկողություն կազմակերպող կանանց

Այս տեսակի որոշակի տարատեսակ է կինը, որը ցանկանում է վերահսկել իր տղամարդու գործունեության բոլոր բնագավառները՝ լինի դա իր ամուսինը, որդին, թե երկրպագուն։ Այդ վերահսկողությունը կարող է ներառել բառացիորեն ամեն ինչ՝ ընկերներ–գործընկերներից մինչեւ վարտիքի ընտրություն։ Դրանք անվերջանալի հեռախոսազանգեր են, հնարավոր է, լրտեսում, նամակագրության եւ զանգերի վերահսկողություն, գրպանների պարունակության խուզարկում։ Ամեն ինչ հնարավոր չէ թվարկել։ Եվ իմաստ էլ չունի։ Երբ նման հսկողության է բախվում ադեկվատ տղամարդը, նա անմիջապես փախչում է։
 



Տարածել...
 

Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: 29.05.18 | Հեղինակ: Creu

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: erkusov.com (29.05.18) | Հեղինակ: Creu
Դիտումներ: 129 | Տեգեր: ամուսնանալ, ո՞ր, երբեք, Կանանց, վիճակված, չէ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...