Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնության գրանցումը ՔԿԱԳ մարմիններում և ի՞նչ Իրավական անկյուն. «զագսավորման» ի՞նչ կարգ է գործում ՀՀ-ումփաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնությունը գրանցելու համար:

Ամուսնությունը գրանցվում է ասմուսնացողներից մեկի կամ նրանց ծնողների բնակության վայրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում՝ ամուսնացողների դիմումի հիման վրա: Ամուսնության գրանցումը կատարվում է դիմումը հանձնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում և ամուսնացողների համատեղ խնդրանքով այդ ժամկետը կարող է կրճատվել կամ երկարաձգվել: 

/Ամուսնություն - Իրավական անկյուն. «զագսավորման» ի՞նչ կարգ է գործում ՀՀ-ում " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Ամուսնություն


Իրավական անկյուն. «զագսավորման» ի՞նչ կարգ է գործում ՀՀ-ում
 
 
Загрузка...


Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնության գրանցումը ՔԿԱԳ մարմիններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնությունը գրանցելու համար:

 

Իրավական անկյուն. «զագսավորման» ի՞նչ կարգ է գործում ՀՀ-ում

 

Ամուսնությունը գրանցվում է ասմուսնացողներից մեկի կամ նրանց ծնողների բնակության վայրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում՝ ամուսնացողների դիմումի հիման վրա: Ամուսնության գրանցումը կատարվում է դիմումը հանձնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում և ամուսնացողների համատեղ խնդրանքով այդ ժամկետը կարող է կրճատվել կամ երկարաձգվել:  Հարգելի պատճառներ են համարվում ծանր հիվանդությունը, համատեղ երեխաներ ունենալու հանգամանքը, ամուսնացող կնոջ հղիությունը, բանակ զորակոչվելը, ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը:  Նշված հանգամանքների առկայության դեպքում ամուսնության գրանցումը կատարվում է եռօրյա ժամկետում: Ամուսնությունը գրանցվում է միայն ամուսնացող անձանց ներկայությամբ: 


Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով չի թույլատրվում: Առանձին դեպքերում ամուսնության գրանցումը կարող է կատարվել հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում՝ ամուսնանալ ցանկացող անձանց ներկայությամբ:


Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնությունը գրանցելու համար ամուսնացող անձինք պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթեր: Այն անձինք, ովքեր նախկինում ամուսնացած են եղել, պետք է ներկայացնեն ամուսնությունը դադարած լինելու փաստը հավաստող փաստաթղթեր՝ ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական, ամուսնուն մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռ և այլն: 


Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա քաղաքացու ամուսնությունը գրանցելու համար պահանջվում է ներկայացնել նաև օտարերկրյա պետության համապատասխան մարմինների կամ այդ պետության դեսպանության կողմից տրված տեղեկանք՝ ամուսնության գրանցում չունենալու մասին:


Ամուսնության գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում ամուսնության վկայականը:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 821 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...