Ինչու՞ են կանայք անպայման ուզում ամուսնացնել ամուրի տղամարդկանց...Մի անգամ լրագրողը հարցրեց Բեռնարդ Շոոփն, թե նրա կարծիքով՝ ո՞րն է կանացի բնավորության առանձնահատկությունը:
- Աշխարհիս երեսին չկա այնպիսի մի կին.- պատասխանեց Շոուն,- ում հաջողվեր ասել «ցտեսություն» երեսունից պակաս բառով:

/Ամուսնություն - Ինչու՞ են կանայք անպայման ուզում ամուսնացնել ամուրի տղամարդկանց... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Ամուսնություն


Ինչու՞ են կանայք անպայման ուզում ամուսնացնել ամուրի տղամարդկանց...
 
 
Загрузка...


Մի անգամ լրագրողը հարցրեց Բեռնարդ Շոոփն, թե նրա կարծիքով՝ ո՞րն է կանացի բնավորության առանձնահատկությունը:
- Աշխարհիս երեսին չկա այնպիսի մի կին.- պատասխանեց Շոուն,- ում հաջողվեր ասել «ցտեսություն» երեսունից պակաս բառով:
***

Ինչու՞ են կանայք անպայման ուզում ամուսնացնել ամուրի տղամարդկանց...


Շտապ օգնության» բժիշկը ժամանում է մահամերձ պառավ-տատիկի մոտ: Նա չափում է տատիկի ճնշումը, իսկ վերջինս թույլիկ ձայնով հետաքրքրվում է. «Կներեք, բժի՛շկ. Դուք ամուսնացա՞ծ եք»: Բժիշկը տվյալ իրավիճակում անտեղի հնչող հարցին, ոչ առանց զարմանքի, կարճ պատասխանում է, «Ո՛չ»: Եվ այդտեղ արդեն տատիկի ձայնը կարգավորվում է, նա նույնիսկ թեթևակի վեր է կենում և ասում. «Ահա թե ինչ կասեմ Ձեզ, ես մի ազգականուհի ունեմ, ճիշտ է՝ հեռավոր, բայց նա հիանալի աղջիկ է: Դուք ինձ հասկանու՞մ եք»:

Հուսով եմ՝ դուք էլ արդեն հասկացաք, թե ինչի՞ մասին եմ տանելու զրույցը: Սա, իհարկե, անեկդոտ է, բայց պատմությունն այս ոչ թե հայկական է, այլ համաշխարհային, ամբողջ աշխարհում, բոլոր ժամանակներում, նույնիսկ մահվան շեմին, կնոջն ուրիշ գործ մի՛ տուր, միայն թող ինչ-որ մեկին խնամախոսի:
Բնական է, ես նկատի չունեմ պրոֆեսիոնալ խնամախոսներին, որ սնկի պես բազմացել են ոչ պակաս, քան դիպլոմավորված կախարդներն ու լիցենզավորված սնխչիները: Ո՛չ, ես նկատի ունեմ մեր մայրերին ու կանանց, դուստրերին ու քույրերին, հարևանուհիներին ու գործընկերուհիներին, մի խոսքով, յուրաքանչյուր և ցանկացած կնոջ. որ զբաղվում է խնամախոսությամբ ոչ թե գործի բերումով, այլ հանուն սեփական հաճույքի:

Հայտնի հեքիաթ է, որ բոլոր մարդիկ՝ կանայք ու տղամարդիկ, մի ամբողջի երկու կեսերն են, որ սփռված են մեր մոլորակով մեկ. փնտրում են մեկը մյուսին և գտնելով իրար՝ անմիջապես դառնում են երջանիկ: Գեղեցիկ աբստրակտ լեգենդ: Բայց կինն այն ընկալել է որպես բացարձակ իրականություն: Եվ պատրաստ Է վատնել իր բոլոր հոգևոր և ֆիզիկական ուժերը՝ այդ երկու կեսերը գտնելու
և երջանիկ զույգ կազմելու համար:

Դե, ազնիվ խոսք, կանանց մոտ ուղղակի ինչ-որ մարմաջ է առաջանում, երբ նրանք տեսնում են իրարից անջատ երկու կեսի: Ընդ որում, դեռ ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե նրանց ամենից առաջ անհանգստացներ իրենց իսկ քույր-կնոջ ճակատագիրը: Իրոք, ինչու՞ համերաշխությունից ելնելով՝ չօգնել միայնակ կնոջը՝ գտնելու իր ընտանեկան երջանկությունը: Եվ օգնում են: Բայց մի տեսակ ծուլորեն: Այնուամենայնիվ, կանացի համերաշխությունն այնքան էլ տարածված երևույթ չէ:
Փոխարենը կնոջը, չգիտես ինչու, առավել հետաքրքրում է միայնակ տղամարդու ճակատագիրը: Կինը չի կարող հանգիստ քնել, ուտել, նույնիսկ՝ մեռնել (տես՝ անեկդոտը), մինչև երջանիկ կյանք չդասավորի բոլոր այդ անխելամիտ տղամարդկանց համար, որ առանց նրա ոչ մի դեպքում գլխի չէին ընկնի հաստատել ամուսնական կապեր:

Համաձայնեք, ծանոթ իրավիճակ է, հենց որ կնոջ տեսադաշտում հայտնվում է նոր տղամարդ՝ հարևան, գործընկեր կամ էլ հարևան հանգստյան վայրում, նա անմիջապես սկսում է անկեղծ-ուղիղ կամ խորամանկ-զարտուղի ճանապարհով պարզել՝ ամուսնացա՞ծ է նա, թե՞ ոչ: Եվ եթե՝ ո՜չ... 0՜, եթե ոչ: Այդ դեպքում կինն անպայման կգտնի մի գեղեցկատես բարեկամուհու, հմայիչ ծանոթուհու կամ հին համակուրսեցու, որ հատուկ ստեղծված է հենց այդ տղամարդու համար: Պաշարումը գնում է բոլոր ուղղություններով, ամուրի կյանքի դժոխային տանջանքների նկարագրություն, ամուսնական կյանքի դրախտային հաճույքների նկարագրում:


Ամենահետաքրքիրն այն է, որ անձամբ կինը ոչ մի շահագրգռվածություն չունի: Նա չի կարգավորում իր սեփական ճակատագիրը, նա ինքն արդեն ամուսնացած է վաղուց և նույնիսկ, կարող է պատահել, բավականին հաջողված: Բայց կինը հոգում է ոչ թե իր. այլ բոլորովին օտար տղամարդու երջանկության համար, ում նա խնամախոսում է:


Եվ այստեղ ես պետք է վճռականորեն դատապարտեմ այն փաստը, որ առանձին անխելամիտ տղամարդիկ բացարձակապես չհիմնավորված կերպով նույնացնում են լիովին տարբեր հասկացություններ՝ խնամախոս կին և կավատուհի:

Բացատրական բառարանը սահմանում է, «Կավատություն-շահադիտական միջնորդություն տղամարդու և կնոջ միջև»: Բայց, ասացեք խնդրեմ, ի՞նչ շահի մասին կարող է խոսք լինել, եթե կնոջը հետաքրքրում է ոչ թե արհամարհելի մետաղը, այլ հիանալի գաղափարը, միտքը, մտահղացումը: Ցավոք, վերը նշված անխելամիտ տղամարդկանց այդ միտքն այնքան էլ հիանալի չի թվում: Եվ մենք սկզբնական շրջանում ակտիվորեն դրան դիմադրում ենք: Հետագայում նույնպես դիմադրում ենք, բայց արդեն ոչ այնքան ակտիվ: Եվ երրորդ էտապում մտորում ենք, կարո՞ղ է, իրոք, կինը ջանում է բացառապես մեր՝ տղամարդկանց բարօրության համար:
Եվ տղամարդը հագնում է հանդիսավոր կոստյումը, գնում է ԶԱԳՍ (եկեղեցի, մզկիթ, սինագոգ, շամանի մոտ) և կատարում հանդիսավոր ամուսնական արարողությունը:
Եթե միայն չի հասցնում վերջին պահին դուրս ցատկել պատուհանից ...

Հարգանքերով՝ Վլադիմիր Հակոբյան


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 371 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...