Դավիթ Անհաղթի զրույցը ամուսնության մասին
Ամուսնանալ ցանկացող երիտասարդը չսխալվելու համար դիմում է փիլիսոփային՝ խորհուրդ հարցնելով.
-    Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ ապագա կինդ,- հարցնում է փիլիսոփան:
-    Կուզեմ, որ կինս լինի կույս աղջիկ,- պատասխանում է երիտասարդը:
-    Կույսը կիսով հասունացած ընկույզի է նման, որի միջուկի ինչպիսին լինելը չես իմանա:
-    Գուցե ընտրեմ մեկին, ով արդեն ամուսնացա՞ծ է եղել:
-    Բարեկամս, այրի կնոջ սերը սեր չունեցող կաթի է նման,- գլուխն օրորում է իմաստունը:
-    Այդ դեպքում կնախընտրեի ունենալ խելացի կին, որը լռակյաց չլիներ:
-    Ավելի նախընտրելի կլիներ, եթե նա լռել կարողանար...
/Ամուսնություն - Դավիթ Անհաղթի զրույցը ամուսնության մասին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Ամուսնություն


Դավիթ Անհաղթի զրույցը ամուսնության մասին
 
 
Загрузка...


 

Դավիթ Անհաղթի զրույցը ամուսնության մասին

Ամուսնանալ ցանկացող երիտասարդը չսխալվելու համար դիմում է փիլիսոփային՝ խորհուրդ հարցնելով.
-    Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ ապագա կինդ,- հարցնում է փիլիսոփան:
-    Կուզեմ, որ կինս լինի կույս աղջիկ,- պատասխանում է երիտասարդը:
-    Կույսը կիսով հասունացած ընկույզի է նման, որի միջուկի ինչպիսին լինելը չես իմանա:
-    Գուցե ընտրեմ մեկին, ով արդեն ամուսնացա՞ծ է եղել:
-    Բարեկամս, այրի կնոջ սերը սեր չունեցող կաթի է նման,- գլուխն օրորում է իմաստունը:
-    Այդ դեպքում կնախընտրեի ունենալ խելացի կին, որը լռակյաց չլիներ:
-    Ավելի նախընտրելի կլիներ, եթե նա լռել կարողանար:
-    Իսկ  եթե գեղեցի՞կ կնոջ հետ ամուսնանամ:
-    Դժվար է պահել այն, ինչ բոլորն են սիրում ու ցանկանում:
-    Այդ դեպքում կնախընտրեմ տգեղ, բայց ազնիվ սիրտ ունեցող մեկին:
-    Շուտ կձանձրանաս այն բանից, որը ոչ ոքի հաճելի չէ,- հոգոց է հանում իմաստունը:
-    Ուրեմն կամուսնանամ հարուստ կնոջ հետ:
-    Հարուստ կանայք իշխող են լինում, ասում է փիլիսոփան,- նրանք սիրո մեջ ժլատ են, իսկ դրամապանակը միշտ փակ:
-    Դե… Ինչ արած,- հոգոց է հանում երիտասարդը,- ես էլ աղքատ, բայց սիրո մեջ հարուստ մեկին կընտրեմ:
-    Բայց չգիտե՞ս, որ աղքատությունը ձանձրալի է, սիրտ սառեցնող:
-    Ասում են, թե երեխա սիրող կանայք բարի սիրտ են ունենում,- գյուտ արածի պես պատասխանում է երիտասարդը,- ես էլ կընտրեմ մի կին, որը կցանկանա երեխայի մայր լինել:
-    Էհ, դարձյալ սխալ որոշում ընդունեցիր,- ծիծաղում է իմաստունը: Ինչ է չգիտես, որ երեխաներն իրենց հորը լծկան են դարձնում և նրա տունը խլում:
-    Լավ, ուրեմն ամու՞լ կին ուզեմ:
-    Ինչ արժեք ունի անպտուղ ծառը,- դառնանում է փիլիսոփան:
-    Քո խրատներից եզրակացնում եմ, որ ամուսնանալ նշանակում է բաց աչքերով ջուրն ընկնել,- հուսահատված ասում է երիտասարդը,- ավելի է լավ է՝ ամուրի մնամ:
-    Չամուսնացած տղամարդը անկտուր տան և անարև օրվա է նման,- հառաչում է իմաստունը:
Սրտիդ հրամանը լսիր, բայց իմացիր, որ ամեն երջանկություն իր մեջքին կրում է իր դժբախտության բեռը:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 986 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...