Գլխավոր էջ » Երկուսով » Ամուսնություն |
Բոլորս էլ ցանկանում ենք տուն վերադառնալուն պես զգալ մեզ ինչպես անվտանգ ու խաղաղ նավահանգստում, ուր մեզ սպասում են և սիրում, հասկանում ու գնահատում: Սակայն արդյոք իրականում այդպե՞ս է մեր ընտանիքներում, և ի՞նչ կարելի է անել հակառակ պարագայում… Նախևառաջ հարկավոր է ներողամիտ լինել միմյանց նկատմամբ, սիրելիների հանդեպ առավել համբերատար գտնվել: Չպետք է երբևէ բղավել մեկը մյուսի վրա և հատկապես երեխաների կամ հյուրերի ներկայությամբ հարաբերություններ պարզել: Եթե հարկ է, պետք է զիջել սեփական հաղթանակը կողակցին, ջարդված տաշտակի առջև հայտնվելը պատվաբեր չէ: Դիտողություն անելու անխուսափելիության դեպքում հարկավոր է դա անել սիրով և մեղմորեն: Երբեք չպետք է հիշել անցյալի սխալները. երբե´ք: Հարկավոր է հաշտվել մինչ քնելը, չպետք է անտեսել սիրելիի վիրավորվածությունը և վրդովմունքը: Անհրաժեշտ է առնվազն օրական մեկ անգամ սիրելիին բարի և մեղմ խոսքեր ասել, իսկ ավելի լավ է «մրցել»` ո՞վ ավելի շատ կասի նման խոսքեր: Երբ որևէ բացթողում կա, հարկավոր է անմիջապես խոստովանել սեփական սխալը և ներողություն խնդրել: Անհրաժեշտ է նաև սովորել ըմբռնել, ընդունել և հարգել մեկմեկու դերերը. այդպես յուրաքանչյուրը կիմանա իր պատասխանատվությունը, և դա ընտանիքին ապահովության զգացում կպարգևի: Եվ վերջապես, հարկ է սովորել լսել և ընկալել միմյանց, այդպես հնարավոր կլինի խուսափել բազմաթիվ վիճաբանություններից` ի սկզբանե… Տարածել... | |||||||
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում
| |||||||
Դիտումներ: 693 | |