Մեզանից յուրաքանչյուրը, եթե  մի քիչ ավելի  ուշադիր լինի, ապա անպայման կնկատի, որ 1,5 տարեկանից սկսած, երեխան կրկնում է այն ամենն, ինչ անում են իր ծնողները։ Աղջիկները հաճույքով կրկնօրինակում են  մայրիկի շարժուձևը` ուտելիք պարտաստելը, երեխային խնամելու առանձնահատկությունները, տղաները  նմանակում են հայրիկին, թե ինչպես է նա թերթ կարդում, ծխում, խոսում  և այլն։ 
 
Մեծահասակներին կարող է  այս ամենը խաղ թվալ, իսկ ծայրահեղ դեպքում էլ` դուր չգալ, սակայն իրականում այդ ամենը շատ կարևոր և օգտակար է երեխայի զարգացման համար։
 
 Ինչու՞ են երեխաները նմանակում ծնողներին
 
Ծնված օրվանից փոքրիկը փորձում է ամեն կերպ հաղորդակցվել ծնողի հետ։ Սկզբնական շրջանում երեխայի և ծնողի միջև շփումն իրականանում է զուտ միմիկայի միջոցով։ Այնուհետև երեխան, աստիճանաբար լսելով  ծնողի ձայնը, հիշելով նրա  ձայնի ինտոնացիան, դեմքի արտահայտությանը` ձեռք է բերում մարդկանց հույզերը և զգացմունքները ճանաչելու մեծ փորձ, սովորում է հասկանալ նրանց խոսքը և արձագանքում է դրանց։ Տարիքի հետ երեխայի հնարավորություններն ավելի են մեծանում, և նա սկսում է նմանակել ծնողների ավելի բարդ գործողություններ։ 
/Քո փոքրիկը - Ինչու՞ են երեխաները նմանակում ծնողներին " />
Загрузка...