Երբ երեխանեը հասնում են դեռահասության տարիքի, նրանց ծնողներիերջանկության զգացումը իջնում է նվազագույն աստիճանի:

Դեռ ավելին` պաշտելի երեխան հանկարծ փոխվում է անճանաչելիության աստիճանի:

Դեռ երեկ էր, ամեն ինչ շատ լավ էր, երեխան ուրախանում էր ձեր տունդարձի ժամանակ, հաճույքով պատմում էր, թե ինչ էր տեղի ունեցել դպրոցում, իր անձնակական գաղտնիքները պատմում էր ձեզ: Առանց հարցեր տալու հագնում էր այն հագուստը, որը դուք ընտրել էիք նրա համար, և սպասում էր հանգստյան օրերին, որպեսզի գնայիք ամառանոց… Եվ ահա ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ… Ոչ վաղ անցյալում նա առավոտյան բուլկիներ էր "խփշտում", իսկ հիմա… "Կարագ ու հաց: Ես ընդհանրապես չեմ նախաճաշելու".- մի օր հայտարարում է ձեր աղջիկն այն տոնով, կարծես դուք նրան թույն եք տվել: Իսկ երբ փորձում ես համոզել, որ վերարկուն նրան շատ է  սազում, նա գոռում է. "Այս ինչ նախնադարյան հագուստ է…": [...]
/Ընտանեկան երջանկություն - Դեռահասության շրջանի ընդվզումներ www.erkusov.com, Լինա ամսագիր" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԸՆՏԱՆԻՔ » Ընտանեկան երջանկություն


Դեռահասության շրջանի ընդվզումներ
 
 


   www.erkusov.com, Լինա ամսագիր



Երբ երեխանեը հասնում են դեռահասության տարիքի, նրանց ծնողներիերջանկության զգացումը իջնում է նվազագույն աստիճանի: Դեռ ավելին` պաշտելի երեխան հանկարծ փոխվում է անճանաչելիության աստիճանի:

Դեռ երեկ էր, ամեն ինչ շատ լավ էր, երեխան ուրախանում էր ձեր տունդարձի ժամանակ, հաճույքով պատմում էր, թե ինչ էր տեղի ունեցել դպրոցում, իր անձնակական գաղտնիքները պատմում էր ձեզ: Առանց հարցեր տալու հագնում էր այն հագուստը, որը դուք ընտրել էիք նրա համար, և սպասում էր հանգստյան օրերին, որպեսզի գնայիք ամառանոց… Եվ ահա ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ… Ոչ վաղ անցյալում նա առավոտյան բուլկիներ էր "խփշտում", իսկ հիմա… "Կարագ ու հաց: Ես ընդհանրապես չեմ նախաճաշելու".- մի օր հայտարարում է ձեր աղջիկն այն տոնով, կարծես դուք նրան թույն եք տվել: Իսկ երբ փորձում ես համոզել, որ վերարկուն նրան շատ է  սազում, նա գոռում է. "Այս ինչ նախնադարյան հագուստ է…":
Մեր դեռահասնե˜րը… Նրանք անընդհատ կոպտում են և ցանկացած վիրավորանք ու նկատողություն ծանր են տանում: Հաճախակի են պոռթկումները, ընդվզումները… Սակայն երբ նրանք զղջում են, շատ կարևոր է նրանից երես չթեքելը: Մեր ծնողական պարտքն է ձեռք մեկնել նրանց:


 


Սխալ գործելակերպ

•    Վերափոխել անուղղելի դեռահասին` օգտագործելով ողջ ծնողական հնարամտությունն ու հեղինկաությունը:  Սա ուղիղ ճանապարհ է դեպի բաց "ռազմական գործողություններ": "Վերափոխման" ճանապարհին  երկու կողմերն էլ հսկայական կորուստներ կունենան, իսկ հարաբերություններն ընդմիշտ կխարխլվեն:  
•    Ամեն ինչ թողնել ինքնահոսի` մտածելով. "Աստված իմ, մենք այս ում ենք մեծացրել", և ամեն անգամ աչք փակելով երեխայի անկարգությունների վրա:
•    Մտովի տեղափոխվեք այն տարիները, երբ երեխան քնքուշ էր, հնազանդ, պարզ, և կարողանում էիք հասկանալ նրան: Այդպիսով` երեխան կապրի իրական, իսկ դուք մտացածին կյանքով, և ձեր միջև հեռավորությունը կմեծանա անասելի արագությամբ:


•    "Ամեն մեկն իր կյանքն ունի" սկզբունքը ծնող-երեխա հարաբերության մեջ ( հատկապես դեռահասության շրջանում) հանգեցնում է լիովին օտարացման: Շուտով դուք կարող եք կորցնել իրավիճակի վերահսկողությունը, իսկ դեռահասը կհանդգնի միլիոնավոր անուղղելի սխալներ գործել: Այդ պատճառով մի  փորձեք խույս տալ դեռահասության տարիքի խնդիրներից, այլ միջամտեք երեխայի կյանքին, երբ դրա անհրաժեշտությունը կա: Միայն թե եղեք առավելագույնս նրբանկատ: Դեռահասն իքնատիպ դերախաղերի միջոցով փորձում է հետազոտել աշխարհը և հասկանալ մարդկանց: Նա մե°րթ բուռն ակտիվություն է ցուցաբերում` իրեն քաղաքական գործչի դերում պատկրացնելով, մե°րթ տաղանդ է ձևանում, մերթ հանցագործ, մերթ էլ ամեն ինչ ժխտում է: Այսինքն` դեռահասը փորձում է տարբեր դերեր "փորձարկելով" տեսնել, թե դրանցից որ մեկին բնորոշ գծերն են իրեն հարմար,  ինչպես նաև ձեր և մյուսների արձագանքներից ելնելով` որոշում է, թե հաջող է ընտրված կերպարը: Մեկը միանգամից ձերբազատվում է անպետք հատկանիշներից, իսկ մյուսը շարունակում է "փորձարկումները". դեռահասը կարծես "տրորում է տարածությունը", որպեսզի իմանա, թե դեպի որ կողմ պիտի շարժվի:

Ճիշտ  գործելակերպ

Ձեր երեխային խոստովանեք, որ իրեն շա˜տ- շա˜տ եք սիրում, և բազմազան միջոցներով ի ցո ւյց դրեք ձեր ծնողական զգացմունքները:

 Այո, ծխելը վատ է, բայց անուղղելի արարք չէ: Ձեր երեխայի վարքը կարող է ձեզ տխրեցնել, բայց նա միշտ իրեն սիրված պիտի զգա, այդ դեպքում դեռահասության շրջանի ճգնաժամը ավելի թեթև կլինի և ավելի հեշտությամբ կհաղթահարվի:

Նրան քննադատելիս եղեք շատ զգույշ
Ամեն քննադատության ժամանակ դուք ռիսկի եք դիմում, որովհետև դեռահասն անպայման հակահարված կտա. փորձեք նրան ասել, որ անիմաստ ժամանակ է վատնում համակարգչային խաղերի վրա, նա անմիջապես ձեզ կհիշեցնի, որ դուք էլ սերիալներ դիտելու վրա եք ժամանակ վատնում:
Իսկ ուրիշների, հատկապես ընկեր-ընկերուհիների ներկայությամբ դեռահասին  քննադատելը կամ նկատողություն անելը խստիվ արգելվում է:
Երբ դուք նրան տուն եք կանչում` ասելով. "Ուշ է", նրա լեզվով ասած, դուք ստորացնում եք իրեն փոքրիկ երեխայի տեղ դնելով: Դրանից հետո չզարմանաք, որ երեխան ձեզ կվիրավորի:
Անհրաժեշտ է առանձին քննադատել և քննարկել սահմանափակումների հարցը, որպեսզի կոնֆլիկտ չառաջանա և դրական արդյունք լինի:
Կարևոր է գիտակցել, որ դաստիարակությունը քարոզ կարդալը չէ:


Ձեր հարաբերություններում ընդգծեք վստահությունը

"Հնարավոր է նույնիսկ անչափահաս հանցագործին վերադաստիարակել` նրան վստահելով"- հավատացում էր Մակարենկոն: Այդ մոլորյալ երեխաները, վստահությունից թևեր առած, ուժերի ներածին չափով ուզում են արդարացնել իրենց և պայքարում են իրենց կործանարար սովորույթների դեմ: Եթե վստահելով հետևեք երեխայի վարքագծին ("Ինձ այնքան էլ դուր չի գալիս քո նոր ընկերը, բայց վստահում եմ քո ընտրությանը և համոզված եմ, որ վատ մարդու հետ չես շփվի"), կտեսնեք, որ նա հաշվի կառնի ձեր կարծքը և կվերանայի իր հարաբերությունները: Ձեր միջամտության կարիքն այլևս չի լինի:
 Եթե երեխան ինչ-որ բան է ասում, հավատացեք նրան. այդպիսով` դուք երեխայի իդեալական կերպարը կմոտեցնեք իրականին, և նա կձգտի լինել ավելի լավը: Բայց հիշեք, որ վստահությունը պիտի լինի երկուստեք:

Ամեն մի մանրուքի համար գովեք  ձեր անչափահաս զավակին

Հետաքրքրվեք երեխայի կարծիքով, խորհուրդ հարցրեք նրանից: Երեխայի անձի նկատմամբ հարգանք ցուցաբերեք, թեպետև միշտ չէ, որ նրա հետ համամիտ եք:


1111



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ընտանեկան երջանկություն | Ավելացրեց: 18.08.12 | Հեղինակ: www.erkusov.com, Լինա ամսագիր

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ընտանեկան երջանկություն | Ավելացրեց: erkusov.com (18.08.12) | Հեղինակ: www.erkusov.com, Լինա ամսագիր
Դիտումներ: 5079 | Տեգեր: Ընտանեկան, Հոգեբանական, ծնող-զավակ հարաբերություններ, դեռահասներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...