Խորհուրդներ հղիներին՝ սեփական փորձից ելնելով
 
  • Ամենագլխավորը` Հղին Հիվանդ չէ:
  • Սուտ է այն միֆը, թե հղին պետք է ուտի երկու հոգու համար, հղի կինը ուտում է ինքը իր համար, վիտամիններ, կալցիումը, յոդը ընդունում է միայն իր համար,  իսկ բալիկը մայրիկի օրգանիզմից վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:
  • Մի՛ սպասեք, որ եթե դուք հղի եք, ապա հնդկական ֆիլմերի նման ձեր ուշքը պետք է գնա կամ սիրտը խառնի, իրականում այդ սիմպտոմները ոչ բոլորն են ունենում, ու հաստատ սիրտ խառնելու մեջ լավ բան չկա: 
  • Մի՛ լսեք մեծ սերնդի այն մտածմունք-խորհուրդը, որ երեխայի ՈՒԶԻ (սոնոգրաֆիան) վնաս է երեխայի համար, հավատացե՛ք, այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ սոնոգրաֆիան հնարավորություն է տալիս դեռ արգանդում հայտնաբերել շեղումներ ու կանխարգել դրանք:
  • Հղի կանանց, հատկապես վերջին ամիսներին, չի կարելի պառկել կամ անկողնուց վեր կենալ մեջքի վրա, պետք է պառկել կողքի, այնուհետև նոր մեջքի վրա, վեր կենալիս պետք է թեքվել կողքի, այնուհետև վեր կենալ:
  • Հղիներին չի կարելի ձեռքերը բարձրացնել վերև, իհարկե, դա չի նշանակում որ բոլորի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն զգուշությունը չի խանգարի:
  • Վերջին ամիսներին շատ մի՛ պառկեք մեջքի վրա, բալիկին դա շատ անհարմար է:
 
Փոփոխվե՛ք։ Երջանկությունն այցելում է նրան, ով մշտապես աճում է, զարգանում, սովորում։ Փոփոխվե՛ք, նորը փնտրեք, ձեր կյանքը նոր մակարդակի հանեք։
 
/Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց - Խորհուրդներ հղիներին՝ սեփական փորձից ելնելով " />
Загрузка...