RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » ԸՆՏԱՆԻՔ » Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց

Ի՞նչ չի կարելի հղիներին
 


 


   deti.mail.ru

Հղիությունը երջանիկ ու հետքրքիր ժամանակաշրջան է, բայց և շատ պատասխանատու: Ահա 10 արգելքներ, որոնց պետք է ենթարկվի յուրաքանչյուր հղի կին:

Չի կարելի 3 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել հատկապես արգանդի բարձր տոնուս ունեցող հղիներին: Ծանրությունից որովայնային շրջանի ճնշումը բարձրանում է, որը կարող է հանգեցնել վիժման:

Արգելվում են ռենտգենյան ճառագայթները և ֆլյուրոգրաֆիան, քանի որ առկա է պտղի նյարդային համակարգի խանգարման վտանգ:

Ալկոհոլի ու թմրամիջոցների պարբերաբար կիրառումը 10 տոկոսով ավելացնում է թերաճ և 30 տոկոսով՝ մահացած և 60 տոկոսով՝ խեղաթյուրված պտղի լույս աշխարհ գալու հավանականությունը:

Չի կարելի նաև տարվել ակտիվ սպորտով, ինչպես օրինակ՝ ծանր ատլետիկան, լեռնագնացությունը, ձիասպորտը, հեծանվասպորտը: Փոխարենը ցուցված են լողը, մաքուր օդում քայլելը, հատուկ մարմնամարզությունը:

Խստիվ արգելվում են շաքարի փոխարինիչները, քանի որ նրանք պարունակում են քիմիական նյութեր: Մասնավորապես՝ ցիկլամատն ու սախարինը երեխայի մոտ կարող են առաջացնել քաղցկեղային ուռուցքներ և նյարդային համակարգի խախտումներ:

Չի թույլատրվում սոլյարին և արևի տակ երկար մնալը. ուլտրամանուշակագույնը պտղի վրա բացասաբար է ազդում: Կնոջ օրգանիզմում ավելանում է վերերիկամային և արական հորմոնների արտադրությունը, ինչն էլ հանգեցնում է հղիության բարդությունների կամ դադարեցման: Թուլանում է նաև իմունիտետը:

Խորհուրդ չի տրվում նաև զբաղվել վիբրո և հիդրոմերսումներով, որոնց հետևանքով բարձրանում է ճնշումը: Սաունաներն ու շոգեբաղնիքները նույնպես հակացուցված են, քանի որ ջերմությունից և խոնավությունից լայնանում են արյունատար անոթները, առաջանում է հաճախասրտություն, շնչառական խանգարումներ:

Ցանկացած տեսակի դեղամիջոց օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

Եվ վերջապես, չպետք է տարվել սուրճով ու թունդ թեյով: Կոֆեինը թափանցում է պտղի օրգանիզմ և առաջացնում թերզարգացում, նյարդային ու սրտային խանգարումներ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (19.06.13) | Հեղինակ: deti.mail.ru
Դիտումներ: 8984 | Տեգեր: հղիների համար, Առողջ մայրիկ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...
Powered by Jasper Roberts - Blog