Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԸՆՏԱՆԻՔ » Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց


Երեխայի սեռը որոշելու ոչ գիտական եղանակները
 
 
Загрузка...




Գոյություն ունեն երեխայի սեռը որոշելու ոչ գիտական բազմաթիվ եղանակներ, որոնք շատ հաճախ անհեթեթ ու ծիծաղելի են, սակայն, ինչքան էլ զարմանալի է, դրանք գրեթե բոլորն էլ գործում են: Մենք ընտրել ենք ամենահետաքրքիրները:

Ու՞մ արյունն է ավելի երիտասարդ

Երեխայի սեռի որոշման ամենատարածված մեթոդը հիմնվում է արյան թարմացման թեորիայի վրա: Այս թեորիայի համաձայն` տղամարդկանց արյունը թարմանում (նորանում) է 4 տարին մեկ անգամ, կանանցը` 3 տարին մեկ: Թեստավորումը անցկացվում է հավանական բեղմնավորման ժամանակ: Կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, իսկ տղամարդունը` 4-ի: Ում տարիքից, որ ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա կծնվի:

Այսինքն` բեղմնավորման պահին ում արյունն ավելի «երիտասարդ» է, ապա կծնվի այդ սեռի երեխա: Սակայն կա մեկ նրբություն: Եթե եղել են արյան լուրջ կորուստներ` ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, արյան փոխներարկում, ապա հաշվել պետք է ոչ թե ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից: Մի բան էլ: Ասում են, որ եթե մայրիկի արյունը ռեզուս բացասական է, ապա ամեն ինչ հակառակը կլինի:

Տատիկի մեթոդը

Այս եղանակը լայնորեն կիրառվում է գյուղերում: Քաղաքի բնակիչներն սկսել են աստիճանաբար այդ մասին մոռանալ: Նրանք ավելի շատ հակված են հավատալ նորագույն տեխնիկային, բայց եթե դուք այդ մասին հարցնեք ձեր տատիկին, նա հաստատ այդ մեթոդի մասին կհիշի:

 
Երեխայի սեռը որոշելու ոչ գիտական եղանակները

 Վերցրեք ասեղ, գնդասեղ կամ էլ ամուսնական մատանի, նրա վրա կապեք բարակ թել կամ էլ մազ: Շարժվող առարկան պահեք պառկած հղի կնոջ փորի վրա: Եթե ասեղը կամ ամուսնական մատանին շրջանաձև պտտվեն, ապա աղջիկ երեխա կծնվի: Իսկ եթե առարկան անկանոն այս ու այն կողմ շարժվի, ապա` տղա:

Հաղթողը` կոյուղիներ մաքրելու նյութն է

Համոզված ենք, որ երեխայի սեռը պարզելու ամենաարտառոց եղանակը հորինել են ամերիկացիները: Նրանք հայտարարում են, որ 16 շաբաթականից սկսած՝ երեխայի սեռը կարելի է պարզել կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութի օգնությամբ: Նյութը անվանվում է Drano Crystals, այն անհրաժեշտ է հավասար չափաբաժնով խառնել առավոտյան մեզի հետ, և եթե հեղուկը ռեակցիայից հետո թափանցիկ կամ բաց կապույտ կամ բաց կանաչ երանգավորում ստանա, ապա աղջիկ կծնվի: Իսկ եթե հեղուկը սև, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն` տղա: Եվ ինչքան էլ զարմանալի է, այս մեթոդը գործում է:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (04.12.13) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 7920 | Տեգեր: ապագա մայրիկ, հղիների ուղեցույց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...