«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նառա Պետրոսյան
 

Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները
 

Մշտապես վեճերի, վիրավորանքների ու նվաստացումների մթնոլորտում ապրող երեխաները իրենց իսկ ընտանիքներում դառնում են սեփական ծնողների հանցանքի զոհը: Երեխան, սկսած ներարգանդային կյանքից, վերապրում Է ծնողների յուրաքանչյուր զգացմունքը և պահպանում իր ենթագիտակցության մեջ մինչև կյանքի վերջ: Հաճախ ծնողներին թվում Է, թե նրանք փոքր են, ոչինչ չեն հասկանում ու հետևաբար չեն էլ հիշելու տեղի ունեցած վեճերի մասին: Սակայն նրանք չարաչար սխալվում են. երեխաները ոչ միայն հասկանում, այլև վերապրում են այն ամենը, ինչ կատարվում է իրենց ընտանիքներում:

/Ընտանեկան կյանք - Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ընտանեկան կյանք


Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները
 
 


   

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նառա Պետրոսյան
 

Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները
 

Մշտապես վեճերի, վիրավորանքների ու նվաստացումների մթնոլորտում ապրող երեխաները իրենց իսկ ընտանիքներում դառնում են սեփական ծնողների հանցանքի զոհը: Երեխան, սկսած ներարգանդային կյանքից, վերապրում Է ծնողների յուրաքանչյուր զգացմունքը և պահպանում իր ենթագիտակցության մեջ մինչև կյանքի վերջ: Հաճախ ծնողներին թվում Է, թե նրանք փոքր են, ոչինչ չեն հասկանում ու հետևաբար չեն էլ հիշելու տեղի ունեցած վեճերի մասին: Սակայն նրանք չարաչար սխալվում են. երեխաները ոչ միայն հասկանում, այլև վերապրում են այն ամենը, ինչ կատարվում է իրենց ընտանիքներում: Եվ դա մեծագույն հոգեբանական տրավմա նրանց համար, ինչի արդյունքում երեխաները դառնում են դյուրագրգիռ, անհավասարակշռված, իրենց զգում են անպաշտպան, մշտապես գտնվում են տագնապի մեջ՝ անընդհատ ինչ-որ վատ բանի սպասելով: Նրանք շուտ են հիասթափվում, դառնում են կասկածամիտ և անկայուն, քանզի մեծացել են մի միջավայրում, որտեղ չեն իմացել, թե ինչ Է իրենց սպասվում վաղը: Նրանք դառնում են հոռետես, որովհետև ամեն օր հավատում են, թե վաղը լավ Է լինելու, իսկ արդյունքում լինում է ճիշտ հակառակը...


Այս բոլոր երևույթներն ի վերջո պատճառ են հանդիսանում, որ երեխաները ձեռք բերեն մի շարք փսիխոսոմատիկ (հոգեբանական ապրումների հետևանքով առաջացած օրգանական հիվանդություններ) հիվանդություններ, որոնք բացահայտվում են դեռահասության տարիքում:
Այնպես որ, սիրելի՛ ծնողներ, դուք պարտավոր եք ապահովելու ձեր երեխայի երջանիկ մանկությունը: Մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր երեխայի համար իր ծնողն իդեալ է, և ուրեմն մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները: Սովորաբար երեխաները կրկնօրինակում են իրենց ծնողների վարքը՝ արդյունքում արժանանալով նույն ճակատագրին, տղաները վարվում են այնպես, ինչպես սեփական հայրն է վարվել, աղջիկները ամբողջ կյանքում փնտրում են այնպիսի տղամարդու, որից կարող են ստանալ մանկության տարիներին կորցրած հայրական ջերմությունն ու սերը:

 

Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները
 

Ծնողներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր հանցանքի բաժինը և փորձի շտկել իր սխալները հանուն երեխաների: Իսկ եթե ապարդյուն են փորձերը, տանջվելու և ընտանիքը քայքայելու փոխարեն պետք Է դիմել հոգեբանի՝ մի կողմ թողնելով հասարակության անհիմն կարծիքները: Հոգեբաններն անպայման կօգնեն ձեզ վերագտնել ձեր ընտանեկան ջերմությունը և առողջ հոգեբանական մթնոլորտը: Որքան շուտ սթափվեք, այնքան մեծ կլինեն ընտանիքը փրկելու ձեր շանսերը:


Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտանիքը փլուզման եզրին է, ու չկա ելք, ապա նախընտրելի է ամուսնալուծվել՝ փրկելով սեփական անձն ու երեխայի հոգեկան, ֆիզիկական առողջությունը: Ինչու՞ ոչ, հանուն ձեզ և ձեր բալիկների կարելի է երկրորդ անգամ փորձել գտնել ընտանեկան ջերմություն ու երջանկություն:



Տարածել...


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 696 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...