Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում տուն գնելու համար

Կենտրոնում 70քմ տարածքով միջին բնակարան ձեռք բերելու համար երկու հոգանոց ընտանիքը պետք է խնայի մոտ 9 տարի՝ բավարար գումար կուտակելու համար։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Սա՝ այն դեպքում, երբ ընտանիքի երկու չափահաս անդամներն աշխատում են, ստանում են միջինը 142 հազար դրամ աշխատավարձ եւ իրենց ողջ եկամուտը կուտակում են տուն գնելու համար: Այս տվյալները կարելի է գտնել «Ազգային հիպոթեքային ընկերության» կողմից հրապարակված բնակարանային մատչելիության ինդեքսում։ /Ընտանեկան կյանք - Որքա՞ն գումար է անհրաժեշտ Երևանում տուն գնելու համար " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ընտանեկան կյանք


Որքա՞ն գումար է անհրաժեշտ Երևանում տուն գնելու համար
 
 
Загрузка...


 
Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում տուն գնելու համար
«168 ժամ»-ը գրում է՝

Կենտրոնում 70քմ տարածքով միջին բնակարան ձեռք բերելու համար երկու հոգանոց ընտանիքը պետք է խնայի մոտ 9 տարի՝ բավարար գումար կուտակելու համար։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Սա՝ այն դեպքում, երբ ընտանիքի երկու չափահաս անդամներն աշխատում են, ստանում են միջինը 142 հազար դրամ աշխատավարձ եւ իրենց ողջ եկամուտը կուտակում են տուն գնելու համար: Այս տվյալները կարելի է գտնել «Ազգային հիպոթեքային ընկերության» կողմից հրապարակված բնակարանային մատչելիության ինդեքսում։

Բնակարանային մատչելիության ինդեքսը ցույց է տալիս, թե քանի տարում ընտանիքը միջոցներ կկուտակի բնակարան ձեռքբերելու համար, եթե ենթադրենք, որ ողջ եկամուտները խնայվում են այդ նպատակի համար: Հաշվարկները հիմնված են միջին վիճակագրական տվյալների վրա:

Օրինակ, միջին աշխատավարձով երկու աշխատող ունեցող ընտանիքը, ովքեր համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2013թ. ապրիլ ամսվա հրապարակման ստանում են յուրաքանչյուրը 142,711-ական ՀՀ դրամ միջին աշխատավարձ, ցանկանում է ձեռք բերել երկսենյականոց բնակարան Երեւանում` 70քմ մակերեսով: 2013թ. ապրիլին Երեւանում 1քմ-ի միջին արժեքը եղել է 271,400 ՀՀ դրամ` համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատուի: Այսինքն ցանկալի բնակարանը կարժենա 18,998,000 ՀՀ դրամ, իսկ բնակարանային մատչելության ինդեքսը` 5.5: Նշանակում է, որ միջին վիճակագրական ընտանիքն իր միջոցներն ամբողջությամբ պետք է խնայի 5.5 տարի` Երեւանում միջին արժողության բնակարան ձեռք բերելու համար...»,- գրում է «168 ժամը»:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 340 | Տեգեր: Փող և հարստություն | - Վարկանիշ -: 0.0/0