Ի՞նչպես հաղթահարել դեռահասության ճգնաժամըԴեռահասությունն անհատական զարգացման թերևս ամենածանր շրջանն է: Այն կապված է երեխայի օրգանիզմի վերակառուցման և սեռական հասունացման հետ: Այս տարիքի սահմանները բավական անորոշ են: 

/Ընտանեկան կյանք - Ի՞նչպես հաղթահարել դեռահասության ճգնաժամը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ընտանեկան կյանք


Ի՞նչպես հաղթահարել դեռահասության ճգնաժամը
 
 
Загрузка...


Դեռահասությունն անհատական զարգացման թերևս ամենածանր շրջանն է: Այն կապված է երեխայի օրգանիզմի վերակառուցման և սեռական հասունացման հետ: Այս տարիքի սահմանները բավական անորոշ են:

 

Ի՞նչպես հաղթահարել դեռահասության ճգնաժամը

 

Որոշ երեխաներ հատում են դեռահասության սահմանը 11 տարեկանում, մյուսները 13-ում: Սովորաբար այս տարիքային փուլն ամբողջությամբ դժվար է անցնում և՛ երեխայի, և՛ նրան շրջապատող մեծահասակների համար: Այդ պատճառով դեռահասության տարիքն անվանում են ձգձգված ճգնաժամ:

Սեռական հասունացումը կապված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետ: Այդ գործում կարևոր դեր են խաղում հատկապես հիպոֆիզն ու վահանաձև գեղձը, որոնք ազդում են մյուս գեղձերի վրա և ակտիվացնում դրանց աշխատանքը: Աճի և սեռական հորմոնների ակտիվացումն ու բարդ համագործակցությունը խթանում են ֆիզիկական և ֆիզիոլոգիական զարգացումը. ավելանում է երեխաների քաշն ու հասակը: Ընդ որում՝ աղջիկների մոտ այդ փոփոխություններն սկսվում են 2 տարի ավելի շուտ, քան տղաների, որոնց մոտ այդ գործընթացները ձգվում են ընդհուպ մինչև 17 տարեկանը: Բացի սեռային տարբերություններից՝ փոփոխությունների մեջ նկատվում են նաև անհատական տարբերություններ. երեխաների մի մասի մոտ արդեն ավարտվում է աճի գործընթացն այն դեպքում, երբ մյուսների մոտ դա դեռ նոր է սկսվում: Անատոմիաֆիզիոլոգիական փոփոխությունները հիմք են ստեղծում հոգեբանական ճգնաժամի համար:

Մարմնի կտրուկ աճն անհամաչափ է տեղի ունենում: Սկզբում մեծահասակի գլխի չափերին է հասնում գլուխը, ապա դաստակներն ու ոտնաթաթերը, ապա երկարում են վերջույթները, հետո իրանը: Կմախքի ինտենսիվ աճն առաջ է ընկնում մկանների աճից, այս ամենը բերում է մարմնի անհամաչափության: Այս շրջանում երեխաները հաճախ իրենց ոչ ճարպիկ, անշնորհք են զգում:

Հասակի աճը տարեկան կազմում է միջինում 4-7 սմ, ընդ որում՝ տղաների մոտ աճի բարձրակետը սովորաբար լինում է 13 տարեկանում: Ներքին փոփոխություններում կարևորագույնը հորմոնալ փոթորիկն է, որը հանգեցնում են հուզական ֆոնի կտրուկ փոփոխությունների, անհավասարակշռվածության: Սեռական հասունացումը դեռահասության կենտրոնական հոգեֆիզիոլոգիական փոփոխությունն է: Այս շրջանում ի հայտ են գալիս սեռական հասունացման արտաքին նշաններ: Տղաների մի մասի մոտ փոխվում է ձայնը, մյուսների մոտ կտրուկ ընկնում է ձայնի տեմբրը՝ ժամանակ առ ժամանակ փոխարինվելով բարձր նոտաներով, որը, ի դեպ, շատ ցավոտ է լինում նրանց համար: Ոմանց մոտ դա ավելի նուրբ ու դանդաղ է տեղի ունենում և գրեթե աննկատ է անցնում:

Արագ աճին զուգընթաց գլխուղեղում արյան շրջանառության, սրտի և թոքերի գործունեության հետ կապված դժվարություններ են առաջանում: Այդ պատճառով դեռահասներին բնորոշ են անոթային տոնուսի կտրուկ տատանումները: Արագ աճող երեխան կարող է ժամեր շարունակ գնդակով խաղալ կամ պարել՝ բացարձակապես որևէ ծանրաբեռնվածություն չզգալով, բայց միևնույն ժամանակ կարող է ծայրաստիճան հոգնածություն զգալ հարաբերականորեն հանգիստ վիճակում: Առույգությունը, թարմությունն ու հետաքրքրությունը փոխարինվում են ջարդվածության, տխրության և լիարժեք պասիվության զգացմամբ:


Երեխան անընդհատ ստիպված է զգալ իր մարմնում տեղի ունեցող ֆիզիկական և ֆիզիոլոգիական փոփոխությունները, դրանց հետ կապված անհարմարավետությունները, օրգանիզմում տեղի ունեցող «հորմոնալ փոթորիկը»: Սակայն սա նորմալ անհատական զարգացման ընթացք է, և բոլորս ենք սա ապրում, անցնում այս ամենի միջով և պետք է գիտակցենք, որ ինչպես և մնացած տարիքային փուլերը, սա ևս անցողիկ է:

 

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1361 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...