Թեստ. առաջարկում է հոգեբան Կարինե Նալչաջյանը. «Ո՞ր դեպքում մենք կարող ենք նախապես ասել, որ այս կինը բավականին բարդ սկեսուր կլինի»:

 

Հոգեբանները՝ հարս-սկեսուր հարաբերությունների մասին

 

Այն կինը, որն իր անձնական կյանքում որպես կին առանձնապես ինքնահաստատված չի եղել, այսինքն՝ իր ամուսնու կողմից քնքշանք, սեր, կանացի զգացողություններ չի ապրել, նա իր ամբողջ քնքշանքը, սերն ուղղում է դեպի տղան: Եվ առաջանում է այնպիսի կախվածություն, որ կարելի է կարծել՝ շատ լավ է, բայց այն բավականին վտանգավոր է: Եթե այս ամենին գումարվում է նաև այն, որ այս կինը նաև իր կամքը թելադրող ձնավորություն է, ուրեմն գործ ունենք մի սկեսրոջ հետ, որի կերպարը բավականին բարդ է և որի հետ հարմարվելու համար շատ ջանքեր կպահանջվեն:

/Ընտանեկան կյանք - Հոգեբանները՝ հարս-սկեսուր հարաբերությունների մասին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ընտանեկան կյանք


Հոգեբանները՝ հարս-սկեսուր հարաբերությունների մասին
 
 
Загрузка...


Թեստ. առաջարկում է հոգեբան Կարինե Նալչաջյանը. «Ո՞ր դեպքում մենք կարող ենք նախապես ասել, որ այս կինը բավականին բարդ սկեսուր կլինի»:

 

Հոգեբանները՝ հարս-սկեսուր հարաբերությունների մասին

 

Այն կինը, որն իր անձնական կյանքում որպես կին առանձնապես ինքնահաստատված չի եղել, այսինքն՝ իր ամուսնու կողմից քնքշանք, սեր, կանացի զգացողություններ չի ապրել, նա իր ամբողջ քնքշանքը, սերն ուղղում է դեպի տղան: Եվ առաջանում է այնպիսի կախվածություն, որ կարելի է կարծել՝ շատ լավ է, բայց այն բավականին վտանգավոր է: Եթե այս ամենին գումարվում է նաև այն, որ այս կինը նաև իր կամքը թելադրող ձնավորություն է, ուրեմն գործ ունենք մի սկեսրոջ հետ, որի կերպարը բավականին բարդ է և որի հետ հարմարվելու համար շատ ջանքեր կպահանջվեն:

Ո՞ր դեպքում աղջիկը կարող բարդ հարս լինել:

Երբ երիտասարդ աղջիկը սեփականատիրական զգացումներ ունի ամուսնու նկատմամբ. «Այս երիտասարդի կյանքում միայն մեկ սեր է լինելու, դա Ես եմ»: Երիտասարդ հարսը մի տեսակ ծանր է տանում իր ամուսնու մտերմիկ, ջերմ կապերն իր հարազատների հետ: Այստեղ որպես թիրախ հանդես են գալիս ընտանիքի կանայք՝ մայրերը, քույրերը: Ամուսնու սիրով թևավորված այստեսակ երիտասարդ կանայք երբեմն նունիսկ շատ լուրջ ջանքեր են գործադրում ամուսնու կյանքից մյուս բոլոր սերերը հանելու համար: Սա գրագետ մոտեցում չէ: Այսինքն՝ նա պատերազմ է հայտարարում, և այդ պատերազմում միշտ բոլորն էլ տուժում են: Եթե անգամ նրան հաջողվում է կտրել իր ամուսնուն հարազատներից, միևնույն է, տղան շատ մեծ կորստի զգացում է ունենում և իր կնոջ նկատմամբ զգացմունքները ևս խամրում են:

Ինչպե՞ս հարթել հարսի և սկեսրոջ միջև առաջացած կոնֆլիկտները Առաջարկում է սոցիոլոգ-կոնֆլիկտաբան Աննա Օվանեսյանը

 

Հոգեբանները՝ հարս-սկեսուր հարաբերությունների մասին

 

1. Պետք չէ փնտրել մեղավորին, պետք է գտնել հարցի լուծման տարբերակը, եթե զբաղվեք մեղավորներին բացահայտելով, երբեք լուծում չեք գտնի:

2. Հիշեք՝ կոնֆլիկտային իրավիճակներում ներգրավված բոլոր կողմերն էլ մեղավոր են:

3. Յուրաքանչյուրը կարծում է, որ ինքն ավելի լավ գիտի ու ավելի լավ է հասկանում, մեկը՝ ելնելով իր փորձառությունից, մյուսը՝ այդ փորձառությունը հին համարելով, մեկը՝ ելնելով ժամանակակից արժեքներից, մյուսը՝ այդ արժեքներն անբարո համարելով և այլն: Այսինքն՝ եթե ամեն մեկը միայն իրենը պնդի և չփորձի լսել անգամ դիմացինին, միշտ կլինեն կոնֆլիկտներ:

4. Երբեք քեզ վեր մի՛ դասիր դիմացինից. նույնիսկ երկու տարեկան երեխային պետք է հավասարի պես ընդունել:

5. Եթե առկա են սուր կոնֆլիկտներ, ամեն դեպքում ինքներդ լուծեք, պետք չէ ներգրավել թոռներին, բարեկամներին, հարևաններին, ամուսնուն: Դա ձեր երկուսի խնդիրն է:

6. Ավելորդ դերեր մի՛ խաղացեք, եղեք այնպիսին, ինչպիսին կաք, իրար պարզ, հասկանալի բացատրեք՝ ի՞նչ եք ուզում և ի՛նչ եք սպասում իրարից: Երբ փոխադարձ սպասումները ձևակերպված կլինեն, դրանից ելնելով դերերն էլ կկառուցվեն:

7. Եթե կա. կոնֆլիկտ, միշտ ձգտեք լուծել, մի՛ արհամարհեք, մի՛ խուսափեք կոնֆլիկտներից: Մի՛ մտածեք, որ դա երբևէ չի լուծվի, կամ բոլորի մոտ այդպիսի դեպքեր պատահում են:

8. Աշխատեք կոնֆլիկտային իրավիճակներում չվիրավորել դիմացինին, խուսափեք ավելորդ հրապարակավ ելույթներից, որովհետև, ի վերջո, ամեն ինչ վերադառնում է քեզ: Այսինքն՝ վեճերի ժամանակ գործում է բումերանգի օրենքը:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 2316 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...