Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ընտանեկան կյանք


Երջանիկ ամուսնության գաղտնիքը. խորիմաստ պատմություն
 
 


   

Թվում է, թե երկար տարիների ամուսնական կյանքից հետո ամուսինների միջև այլևս ոչ մի գաղտնիք չի մնում, սակայն իրականում սա թյուր կարծիք է: Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է դա:
 
Երջանիկ ամուսնության գաղտնիքը. խորիմաստ պատմություն


Մի կին ու տղամարդ արդեն 60 տարի էր, ինչ ամուսնացած էին իրար հետ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ամեն ինչի մասին խոսել էին և իրարից գրեթե ոչ մի գաղտնիք չունեին, բացի մի փոքրիկ գաղտնիքից: Կինը իր պահարանի վերևում մի կոշիկի տուփ էր պահում: Նա զգուշացրել էր ամուսնուն երբեք չբացել այդ տուփը և երբեք հարցեր չտալ իրեն դրա պարունակության մասին: Այդ բոլոր երկարուձիգ տարիների ընթացքում ամուսինը երբևէ չէր մտածել այդ արկղի մասին, սակայն մի օր կինը հիվանդացավ: Բժիշկն ասաց, որ հիվանդությունն անբուժելի էր: Այդ ժամանակ ամուսինը հարցրեց կնոջը, թե ինչ կա տուփի մեջ: Հնչեց հետևյալ պատասխանը.

Երբ մենք պատրաստվում էինք ամուսնանալ, տատիկս ինձ ասաց, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը վիճաբանություններից խուսափելն է: Նա ինձ ասաց, որ եթե երբևէ բարկանամ քեզ վրա, լուռ մնամ ու գնամ տիկնիկ գործելու:
Այս ասելով՝ կինը բացեց արկղը, որում երկու գործած տիկնիկ ու 95000 դոլար կար: Ծերունին այնքան հուզված էր, երբ արկղում ընդամենը երկու տիկնիկ տեսավ: «Փաստորեն նա ընդամենը երկու անգամ է բարկացել ինձ վրա այսքան տարիների ընթացքում», - մտածեց նա:

Սակայն ծերունուն մի հարց էլ էր հուզում: Ինչո՞ւ էր արկղը լի գումարով: Որտեղի՞ց կնոջն այդքան գումար: Կինը այդ հարցին էլ անկեղծորեն պատասխանեց.

- Դա այն գումարն է, որը ես վաստակել եմ գործածս տիկնիկների վաճառքից:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: 11.06.15

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: erkusov.com (11.06.15)
Դիտումներ: 4197 | Տեգեր: առակներ, ընտանիք, իմաստուն մտքեր, Հարմոնիա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...