Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ընտանեկան կյանք


«Դպրոցական համազգեստ կրելը դառնում է ավելի թանկ ու անհարմար ձև»
 
 


   

Irates.am-ը գրում է՝
 

Հանրակրթական դպրոցների աշակերտները սովորաբար առանձնանում են հագուստի սև-սպիտակ, կապույտ-սպիտակ համադրություններով: Որոշ դպրոցներում ավելի ազատ է ընտրությունը` թե՛ ոճի, թե՛ գույների առումով:
Քիչ չեն և գնալով ավելանում են հանրակրթական այն դպրոցները, որտեղ աշակերտները կրում են հատուկ համազգեստ:


«Արդեն իսկ խնդիր է, երբ պարտադրում են որոշակի գույներ, ասենք` կապույտ-սպիտակ: Հիմա էլ որոշել են, որ բոլորը պետք է միանման հագնվեն: Տպավորություն է, որ վաճառքի կտոր ունեն և ուզում են անպայման սպառել»,- օրերս ծնողներից մեկն ինձ դիմեց նման բողոքով: Նշված դպրոցում պարտադիր համազգեստի կիրառումը քննարկման փուլում է: Դժգոհության հիմքում սոցիալական գործոնն է: Համազգեստը կարժենա մոտ 15 հազար դրամ, ու եթե երկու-երեք դպրոցական տարիքի երեխա ունես, խնդիրն ավելի է բարդանում: Հատուկ դերձակի գաղափարը նույնպես վրդովմունք է առաջացնում, ծնողներ կան, որ կարող են կարել իրենց երեխայի հագուստը` վճարելով միայն կտորի դիմաց: Կտորն էլ կտորի նման չէ, կարող են հագնել աշնան առաջին ամիսներին, ցուրտ եղանակին հարմար չէ: 
Փորձեցի նաև այլ կարծիքներ լսել, պարզել` ի՞նչ գնով են համազգեստ գնում այլ դպրոցներում, կա՞ն դժգոհություններ: Պարզվեց՝ համազգեստ կրելու հաճույքը երբեմն ավելի թանկ արժե, ասենք` 20 հազար դրամ:«Հագուստը արագ փոքրանում է, ստիպված ես նորը գնել, նպատակահարմար չէ: Մինչդեռ կարելի է անհամեմատ էժան գնով հագուստ ձեռք բերել»,- ասացին: Մեկ ուրիշ ծնող հավելեց. «Ծանոթ-բարեկամ մոտեցում կա, երբ մեկը մյուսին օգնում են հագուստի հարցում: Այս դեպքում այլընտրանք չենք ունենում»:
Տնօրենների հետ զրույցից հետո իրավիճակը ներկայացավ բոլորովին այլ գույներով: Չես կարող չհամաձայնել տնօրենի այն դիտարկմանը, որ եթե դպրոցում կա 1000 աշակերտ, կա նույնքան կարծիք, բայց կարգուկանոն, հավասարություն պետք է լինի դպրոցում: Մեկը թանկարժեք հագուստ է կրում, մյուսը նեղսրտում է, ընտանիքում կարող է կոնֆլիկտ առաջանալ, որովհետև ուզում են մեկը մյուսին չզիջել: Բացի այդ, երեխաները կարող են դպրոց գնալ բակում խաղալու հագուստով, սպորտային կոշիկներով: Միանման համազգեստը բխում է նաև ծնողների շահերից: Տնօրենների պնդմամբ` ծնողների մեծ մասը կողմ է հատուկ համազգեստին: Դրանք հնարավորինս մատչելի են, որակյալ, հարմար, չճմռթվող: Համազգեստն ընտրելիս լսում են նաև երեխաների կարծիքը, որ հաճելի լինի կրելը: Հաշվի են առնում նաև սոցիալապես անապահով երեխաների խնդիրը: Հագուստ տրամադրող արտադրամասը վերջիններիս անվճար ծառայություն է մատուցում: Երբեմն էլ օգնության են հասնում դպրոցի տնօրենությունը, ծնողները: Այսպիսով, դժգոհությունները հատուկենտ են և ուռճացված:


Խնդրի շուրջ փորձեցինք լսել առավել չեզոք ու բազմակողմանի կարծիքներ: 
«Նպատակահարմա՞ր է հատուկ համազգեստի կիրառումը դպրոցներում, և ինչո՞վ կարող է պայմանավորված լինել դժգոհության նոտան ծնողների շրջանում»,- այս հարցերն ուղղեցինք Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ: Տիկին Բախշյանը նախ և առաջ իրազեկեց իր փորձի մասին. «Դպրոցում 8 տարվա տնօրենությանս տարիների 3-րդ կամ 4-րդ տարում ես նախաձեռնեցի համազգեստի գաղափարը: Նախ՝ դա համաձայնեցնում եմ ծնողի հետ, համաձայնեցնել նշանակում է ներկայացնել նպատակդ, տեսնել, թե ծնողը դրա մեջ ինչ դրական բան կարող է տեսնել, և ինչին համաձայն չէ: Ես ասացի, որ, այնուամենայնիվ, սոցիալական առումով շատ ավելի հարմար է համազգեստ ունենալը դպրոցում, դա կարգապահություն է, դա նաև մենք-ի գաղափարն է, ոչ թե ես-ի, որ հագնում եմ թանկարժեք կամ աղքատիկ հագուստ ու դա ես եմ, այլ մենք, մենք միասին ենք, ինչ-որ գաղափարներ միասին ենք իրականացնում: Եվ, ամենակարևորը, սոցիալական առումով հավասարություն է մտցնում: Նաև ծնողներին ասացի, որ մենք ունենք արտադրամաս, մատչելի գնով մեր դպրոցականների համար կարող ենք հագուստը կարել: Նմուշը ցուցադրեցինք, արժանացավ ծնողների հավանությանը, ընդամենը 1000 դրամով կարողանում էինք կտորը գնել և կարել»:
Իսկ եթե խոսքը 15-20 հազարի մասին է, շատերի գրպանին կարող է հարմար չլինել: Մեր այս դիտարկմանն անդրադառնալով` Անահիտ Բախշյանը չբացառեց, որ տնօրենը, վերոնշյալ նպատակներից բացի, կարող է այլ նպատակներ էլ ունենալ: Այսինքն, երբ տնօրենն ունի կարի արտադրամաս ունեցող բարեկամ, կտոր վաճառող բարեկամ և նրանց համար գործ է ապահովում: «Սրա մասին եկեք չխոսենք: Դրա համար որոշումը պետք է կայացվի ծնողների հետ: Պարտադիր չէ, որ ամբողջ դպրոցը միատեսակ հագնվի, մեր տարրական դպրոցում մի համազգեստ էին կրում, միջին և ավագ դպրոցում ամեն դասարան ինքն էր որոշում հագուստի ձևը»:


«Հնարավո՞ր է պետական միջամտություն կամ վերահսկում` կոռուպցիան բացառելու համար»,- հարցրի:


«Դպրոցին տրված է լիարժեք իրավունք՝ իր ներքին կարգուկանոնը սահմանելու, պետությունը, նախարարությունը չպետք է խառնվեն: Նախարարության դերը կրթության որակի վերահսկումն է: Դպրոցի ներքին կարգուկանոնը դպրոցի խնդիրն է: Դպրոցն ունի կառավարման խորհուրդ, նշանակում է` ունի ինքնավարություն, ինքնակառավարվում է, հետևաբար այդ շրջանակներում ծնողական համայնքի հետ պետք է որոշումները կայացվեն: Ծնողները եթե դեմ են, թող ասեն՝ դեմ ենք: Հերիք է թեժ գծերով առաջնորդվեն, ծնողը, հասարակությունը ունեն ձայն բարձրացնելու իրավունք այնտեղ, որտեղ պետք է»,- ասաց Անահիտ Բախշյանը, վստահեցնելով, որ խնդիրը երկկողմանի է: Եթե տնօրենի գլխում սև-մութ քամիներ չկան, ապա սիրով կարող են համագործակցել ու գտնել այն հագուստը, որ և՛ գրպանին համապատասխան կլինի, և՛ դպրոցում կարգուկանոն կմտցնի, և՛ սոցիալական արդարությունը կպահի։ «Երբ բոլորը նույն հագուստով են, նրանք զինվորի հոգեբանություն են ձեռք բերում: Դա կարևոր է»,- ընդգծեց նա:


«Դպրոցը չի կարող մարդու, անհատի իրավունքից բարձր լինել: Հանրակրթությունը հասարակական գործունեության ձևերից մեկն է: Բաց հասարակությունում, եթե մենք լուրջ ենք վերաբերվում ցանկացած տարիքի մարդու, քաղաքացու պաշտպանությանը նրա կենսագործունեության բոլոր փուլերում, սա վերաբերում է նաև հագուստին,- մեզ հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ:- Որովհետև համազգեստը բերում է որոշակի սահմանափակումների, պարտադրանքի: Հագուստը պարտադիր կարող է լինել միայն օրենքով: Օրինակ` ոստիկանների համազգեստը, դատավորինը, զինվորականինը նկարագրված է օրենքով: Սա արդեն պարտադիր տարր է: Եթե դուք խոսում եք պարտադիր մի բանից, պետք է հղում անեք օրենքին, կանոնակարգմանը: Հանրակրթության կամ երեխաների իրավունքների մասին պաշտպանության օրենքում չգիտեմ այդպիսի տող, որ նկարագրի աշակերտի համազգեստը»:


Սա խնդրի իրավական կողմի մասին, իսկ, առհասարակ, Աշոտ Բլեյանը կարծում է, որ լավ կլիներ համազգեստի մասին խոսողները օրինակ ծառայեին, ասենք, Երևան քաղաքի ուսուցիչները հավաքվեին ու միասին ձևավորեին հատուկ հագուստ, սանրվածք: «Ընդհանրապես հագուստը պետք է հարմար լինի նրան, ով կատարում է այդ աշխատանքը: Տվյալ դեպքում խոսքն ուսումնական աշխատանքի մասին է: Իհարկե, պետք է հարմար, պարզ հագնվել»,- ընդգծեց զրուցակիցս, հավելելով, որ ինքը, օրինակ, հագնված է պարզ ու հարմար, որովհետև հեծանիվով է, հետո երեխաների հետ քայլելու է, սար է բարձրանալու, հետո տեխնոլոգիական խնդիր է լուծելու, հետո մասնակցելու է քննարկման: Հագուստը պետք է հարմար լինի անհատի գործունեության ողջ ընթացքում, նույնը՝ սովորողինը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: 02.02.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: erkusov.com (02.02.17)
Դիտումներ: 483 | Տեգեր: համազգեստ, ձև», անհարմար, թանկ, Ու, դառնում, կրելը, «Դպրոցական, ավելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...