Ստորև նշում ենք այն բոլոր անհրաժեշտ և կարևոր պարագաները, որոնք կօգնեն ձեզ կազմակերպել հարսանեկան արարողությունը՝ բյուջեի պլանավորումից մինչև հյուրերի ցուցակ կազմելը, երաժշտության ընտրությունից մինչև ծաղիկների ձևավորումը: Խորհուրդ ենք տալիս օգտվել այս ծրագրից: Եթե անգամ վեց ամսից պակաս ժամանակ ունեք, միևնույնն է, մի՛ անհանգստացեք, այլ անցե՛ք գործի «ինչքան շուտ, այնքան լավ» կարգախոսով: Եվ թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ խոչընդոտներն ու խնդիրները ազդեն ձեր տրամադրության վրա: Անգամ հարսանյաց հանդեսի նախապատրաստական աշխատանքները ձեզ համար թող լինեն հաճելի:

 

Հարսանեկան ծրագիր


Ինչպե՞ս նախապատրաստվել, և ի՞նչ Է անհրաժեշտ, եթե հարսանիքին մնացել են վեց և ավելի ամիսներ


Նախ պարզե՛ք. թե ինչպես եք ցանկանում անցկացնել հարսանիքը՝ պաշտոնակա՞ն, թե՞ ոչ, մե՞ծ, թե՞ փոքր, և իհարկե, տարվա այն եղանակն ու ժամանակը, երբ ցանկանում եք ամուսնանալ:

/Քո հարսանիքը - Հարսանեկան ծրագիր " />
Загрузка...