Երեխաներն ընտանիքի «թույլ» օղակն են, ամենից խոցելի և առավել շատ ենթակա տարատեսակ վտանգների: Նրանց անվտանգությունը խնդիր է բոլոր ծնողների համար: Եթե փոքրուց չսովորեցնեք երեխային լինել ուշադիր, կարողանալ պաշտպանել ինքն իրեն և ինքնուրույն հոգալ սեփական անվտանգության մասին, ապա և՛ նա, և՛ դուք կարող եք բախվել բազմաթիվ խնդիրների ու հաճախ հայտնվել տհաճ իրավիճակներում:
 
Կարևոր բաներ, որ պետք է սովորեցնեք երեխային
 
Ուստի դեռևս վաղ հասակից երեխային պետք է ծանոթացնել իր անվտանգությունն ապահովելու տարրական հմտություններին: Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս նրանց ուսուցումը տանել երկու զուգահեռ ուղղությամբ: Առաջինն, իհարկե, ուսուցումն է, երեխայի հետ տարվող բացատրական աշխատանքը: Ջանացե՛ք նրա մեջ մշակել վարքի որոշակի կանոններ, որոնք պետք է դառնան համարյա մեխանիկական, բնազդային:
/Քո փոքրիկը - Կարևոր բաներ, որ պետք է սովորեցնեք երեխային " />
Загрузка...