Պատերազմի բովով անցած երկրներում բնակիչներից շատերի տանն անվտանգության նկատառումներից ելնելով զենք-զինամթերք է պահվում կամ հողի մեջ դեռևս մնում են զենքերի մնացորդներ։ Հնարավոր է, որ տանը պահվեն նաև ինքնաշեն, ծառայողական կամ որպես պարգև տրված ատրճանակներ ու որսորդական հրացաններ։ Այդ զինամթերքը հեշտությամբ կարող է հայտնվել երեխայի ձեռքում` պաշտպանական միջոցից վերածվելով վտանգի։ 

Հաճախ մեծահասակները զենք են ձեռք բերում հենց երեխաներին պաշտպանելու նպատակով, սակայն իրենց անփութության հետևանքով ստացվում է ճիշտ հակառակը։ Իր ուզածը ստանալու համար փոքրիկը պատրաստ է գլխիվայր շրջել ողջ տունը, միայն թե գտնի այն, ինչ իրենից թաքցնում են։ Բացատրեք նրան զենքից օգտվելու անվտանգության կանոները և ասացեք, որ հրացանը կամ ատրճանակը խաղալիք չեն, որ դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել։ 

/Քո փոքրիկը - Երեխան և զենքը " />
Загрузка...