Հասարակության մեջ իրեն ազատ զգացող մարդը երբեք չի մտահոգվի շարժուձևերով և այն հարցով, թե այս կամ այն իրադրության մեջ ինչ պետք է ասել կամ անել: Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում անկաշկանդ լինել, սովորաբար աշխատում են ավելի լավը երևալ, քան կան իրականում կան: Նրանք` չկարողանալով նույնքան ազատ զգալ իրենց, ինչպես տանը, մարդկանց ներկայությամբ ձգտում են բարեկիրթ երևալ: Իսկ երեխաները պարզապես անհրաժեշտություն չեն տեսնում որևէ մեկի հետ իրենց պահել անսովոր ձևով: Նրանք տանը և դրսում այնպիսին են, ինչպես որ կան:
 

Կիրթ շարժուձևի ուսուցումը չպետք է ստիպելով լինի

1. Գլխավորն այն է, որ սեր ներշնչեք դեպի մարդը, եթե երեխան չկարողանա սիրել մարդկանց, ձեզ չի հաջողվի նրա լավ շարժուձևեր սովորեցնել:
Այն երեխան, որը կյանքի առաջին տարիներին ծնողական ջերմության վայելքը չի զգացել, ինքն էլ լիարժեք ծնող դառնալ չի կարող: Սիրելու ունակ է նա, ում մանկության տարիներին սիրել են:
/Քո փոքրիկը - Երեխան հարգանքի արժանի անհատ է " />
Загрузка...