Միջին հաշվով` օրական երեք վիճաբանություն է տեղի ունենում բրիտանական ընտանիքում: Այս մասին տեղեկացնում է «Նյուզ.ռու»-ն:
Ճիշտ է, որ տարաձայնությունների հիմնական մասը անցողիկ են և միջինը տևում են 5 րոպե:  Ինչպես ցույց են տվել հարցումները, վիճաբանության նախաձեռնողները, հիմնականում, կանայք են, ովքեր երբեմն չեն կարողանում տանել այն ծանր բեռը, որը դրված է նրանց ուսերին և' տանը, և' աշխատավայրում:
Չնայած, այս ամենին, բրիտանացի սոցիոլոգները գտել են ընտանեկան վիճաբանությունների անսպասելի և դրական կողմը: Վեճերը ամրացնում են ամուսինների և երեխաների միջև կապերը, քանի որ վիճաբանությունների ժամանակ զգացմունքներին ազատություն է տրվում, ինչպես նաև առաջ է բերում մարդու հոգեբանական վիճակի առումով կարևորագույն իրավիճակ` «խղճի խայթ»:     
 
Aysor.am
/Ընտանեկան կյանք - Վիճաբանություններն ամրացնում են ընտանիքը " />
Загрузка...