/Քո փոքրիկը - Փոքրիկի նամակը՝ Արցախում զոհված հայրիկին Yelaket.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Քո փոքրիկը


Փոքրիկի նամակը՝ Արցախում զոհված հայրիկին
 
 


   Yelaket.am


«Գիտեմ, որ երբեք չես կարդալու նամակս, բայց, մեկա, գրում եմ»

Այս նախադասությամբ էր սկսվում 11-ամյա տղայի նամակը, որը մայրը պատահաբար գտել էր և ուղարկել խմբագրություն, որ հրապարակենք:

«Բարև, պապ ջա՛ն: Արդեն երկրորդ օրնա, որ Ղարաբաղում էլ չեն կրակում, Դավոյի պապան հետա եկել...

Եկավ մեր տուն, ինձ գրկեց ու գնաց, բան չասեց:

Զգացի, որ չկարողացավ լացը զսպել, դրա համար էլ բան չասեց:

Ես էլ լացեցի պապ, ուզում էի չգրեի, որ լացել եմ, գիտեմ, որ կջղայնանաս վրաս, բայց գրում եմ:

Ուզում եմ սաղ անկեղծ պատմեմ քեզ:

Ես էլ եմ իմ վրա ջղայնանում, բայց ի՞նչ անեմ, նենց պահեր են լինում, որ չեմ կարում զսպեմ ինձ... բայց նենց եմ անում, որ մաման հանկարծ չտեսնի ինձ լացելուց:

Պետք չի չէ՞, որ տեսնի:

Մամանելա նույն բանն անում պապ:

Ինքնելա նենց լացում, որ ե՛ս չտենամ:

Մեկ-մեկ զգում եմ, որ մտնումա ձեր սենյակ, դուռը փակումա ու մի քանի րոպե դուրս չի գալիս... երկուսս էլ լացում ենք, բայց առանձին առանձին, իրարից թաքուն:

Ոչինչ պապ ջան, էս սկիզբնա, հեսա մի քանի օրից խելքս գլուխս կհավաքեմ ու տղամարդավարի կպահեմ ինձ:

Ամեն ինչ լավա լինելու պապ ջան:

Խոսք եմ տալիս քեզ, որ մամային կյանքում ոչ մեկ չի նեղացնի, իսկ եթե մեկն էլ ուզենա տենց բան անի, էն օրը կքցեմ, ոնց դու էտ թուրքերին արեցիր:

Պա՛պ, Դավոյի պապան ամբողջ աշխարհին քեզնիցա պատմում ու գլուխա գովում, որ քո պայթացրած տանգը իրա աչքովա տեսել:

Պապ, որ ամուսնանամ տղերքիս քո անունն եմ դնելու:

Պապ ուզում եմ առաջին անգամ ասեմ, որ կարոտել եմ քեզ ու քեզ շա՜տ եմ սիրում: Իմացի պապ ջան, ինչ արել ես, լավ ես արել:

Ես երջանիկ եմ, որ քո տղեն եմ»:


Նյութի աղբյուրը` Yelaket.am



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: 11.05.16 | Հեղինակ: Yelaket.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: erkusov.com (11.05.16) | Հեղինակ: Yelaket.am
Դիտումներ: 343 | Տեգեր: ազատամարտ, Արցախ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...