Հասարակության մեջ իրեն ազատ զգացող մարդը երբեք չի մտահոգվի շարժուձևերով և այն հարցով, թե այս կամ այն իրադրության մեջ ինչ պետք է ասել կամ անել: Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում անկաշկանդ լինել, սովորաբար աշխատում են ավելի լավը երևալ, քան կան իրականում կան: Նրանք` չկարողանալով նույնքան ազատ զգալ իրենց, ինչպես տանը, մարդկանց ներկայությամբ ձգտում են բարեկիրթ երևալ: Իսկ երեխաները պարզապես անհրաժեշտություն չեն տեսնում որևէ մեկի հետ իրենց պահել անսովոր ձևով: Նրանք տանը և դրսում այնպիսին են, ինչպես որ կան:
 

Կիրթ շարժուձևի ուսուցումը չպետք է ստիպելով լինի

1. Գլխավորն այն է, որ սեր ներշնչեք դեպի մարդը, եթե երեխան չկարողանա սիրել մարդկանց, ձեզ չի հաջողվի նրա լավ շարժուձևեր սովորեցնել:
Այն երեխան, որը կյանքի առաջին տարիներին ծնողական ջերմության վայելքը չի զգացել, ինքն էլ լիարժեք ծնող դառնալ չի կարող: Սիրելու ունակ է նա, ում մանկության տարիներին սիրել են:
/Քո փոքրիկը - Երեխան հարգանքի արժանի անհատ է " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Քո փոքրիկը


Երեխան հարգանքի արժանի անհատ է
 
 


   


Հասարակության մեջ իրեն ազատ զգացող մարդը երբեք չի մտահոգվի շարժուձևերով և այն հարցով, թե այս կամ այն իրադրության մեջ ինչ պետք է ասել կամ անել: Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում անկաշկանդ լինել, սովորաբար աշխատում են ավելի լավը երևալ, քան կան իրականում կան: Նրանք` չկարողանալով նույնքան ազատ զգալ իրենց, ինչպես տանը, մարդկանց ներկայությամբ ձգտում են բարեկիրթ երևալ: Իսկ երեխաները պարզապես անհրաժեշտություն չեն տեսնում որևէ մեկի հետ իրենց պահել անսովոր ձևով: Նրանք տանը և դրսում այնպիսին են, ինչպես որ կան:
 

Կիրթ շարժուձևի ուսուցումը չպետք է ստիպելով լինի

1. Գլխավորն այն է, որ սեր ներշնչեք դեպի մարդը, եթե երեխան չկարողանա սիրել մարդկանց, ձեզ չի հաջողվի նրա լավ շարժուձևեր սովորեցնել:
Այն երեխան, որը կյանքի առաջին տարիներին ծնողական ջերմության վայելքը չի զգացել, ինքն էլ լիարժեք ծնող դառնալ չի կարող: Սիրելու ունակ է նա, ում մանկության տարիներին սիրել են:

2. Անծանոթ մարդկանց ներկայությամբ խուսափեք երեխայի վրա կենտրոնացածնել ուշադրությունը և նկատողություն անել:
Երեխաներին բարեկիրթ շարժուձևեր սովորեցնելու լավագույն եղանակը նրանց համար միշտ  օրինակ ծառայելն է: Ձեզ ընդօրինակելով, երեխան առանց դժվարության կսովորի քաղաքավարության կանոնները: Բանն այն է, որ մեզանից շատերը որևէ հյուրընկալության կամ պաշտոնական հանդիպման ժամանակ անթերի վարք ենք ցուցաբերում, բայց…հենց որ հողաթափերը հագնում ենք, ամեն մի բարեկրթություն մի կողմ ենք նետում… Երեխաները մեզնից վարքի և լավ և վատ դրսևորումներ են սովորում և չեն հասկանում, թե որն է ճիշտ, որը սխալ:
Բացի այդ մենք հաճախ մեզ անքաղաքավարի ենք վարվում մեր երեխաների հետ: Արդյոք մի±շտ ենք փոքրիկիննորհակալություն հայտնում կամ ասում."կներես", "խնդրեմ"… Եվ արդյոք մի՞շտ ենք նրա ընկեր-ընկերուհիներին այնպես դիմավորում, ինչպես մեր հյուրերի:

Նկատի ունենալով, որ ամենագլխավորը միշտ լավ օրինակ ծառայելն է..

 

1.    Բարեկիրթ շարժուձևեր սովորեցրեք տանը, ոչ թե փողոցում կամ ուրիշների տանը:

2.    Բարեկրթության դասերը խաղի վերածեք, խաղի մեջ սովորեցրեք, թե ինչպես պետք է իրեն պահի հյուր գնացած ժամանակ, ընկերոջ ծնուննդին…

3.    Դաստիարակությունը երեխայի համար լուրջ դաս մի դարձրեք, ձեր ասելիքը նրան փոխանցեք ասես աննկատ, առանց շտապելու և գոռգոռալու:

4.    Երբ հյուր ունեք երեխային անմիջապես մի ներկայացրեք, թողեք 1-2 րոպե անցնի, երեխան մի քին ընտելանա:

5.    Այնպես արեք, որ երեխան ձեր ընկերների ու բարեկամների մոտ իրեն անկաշկանդ զգա: Նրան մի մեկուսացրեք հյուրերից, թույլ տվեք ձեզ հետ ճաշի: Այդ դեպքում նա հաճույքով կսպասի հյուրերին: Ասացեք, որ կարող է օգտակար լինել, օրինակ անձեռոցիկ բերել կամ իր խաղալիքները ցույց տալ…

6.    Եթե ձեր երեխան մոռանում է բարևել կամ շնորհակալություն ասել, դուք ասեք նրա փոխարեն, բայց մի’ համառեք, որ անպայման ինքն ասի:

7.    Մի’ հուսահատվեք, եթե երեխան դրսևում է մեկ բարեկիրթ, մեկ անբարեկիրթ վարք: Նա դրա համար իր պատճառներն ունի: Ի վերջո նա կդրսևորի միայնկիրթ վարվելաձև:

Եթե առաջին երեխան կամակորություն է անում, ծնողներն ընդունում են շատ լուրջ ու իրարանցում են բարձրացնում, մինչդեռ հետո…

Անխոնջ ուշադրության հեղեղը երեխային վնասում է երկու տեսակետից: Առաջինը, նա մեծանում է` իրեն համարելոց տիեզերքի կենտրոնը և սպասում է գովասանքների: Երկրորդը, նա հնարավորություն չի ունեցել ինքնուրույն զբաղվել, լինել մարդամոտ ու բարեհամբույր օտար մարդկանց նկատմամբ:

Երբեմն առաջին երեխան մեծանում է ինքնամփոփ այն պատճառով, որ ծնողները չափազանց լուրջ են վերաբերվում իրենց ծնողական փորձին. աշխատեք հնարավորինս քիչ ցուցումներ տալ, բարկանալ, անհանգստանալ:

Ծնողների կշտամբանքներն ու պատիժները միմիայն իրենց անզորության արտահայտությունն են:
Ամեն մի երեխա հարգանքի արժանի անհատ է:

Շատ ծնողներ, նւյնիսկ ամենաբարի մտադրություններ ունեցողները, ի վերջո հանգում են նրան, որ ձգտում են իրենց երեխային ոչ թե երջանիկ դարձնել, այլ հիանալի դաստիարակված: Սխալ է մտածել, թե ամեն մի դաստիարակված երեխա երջանիկ է: Օրինակելի վարքը երեխաներին երջանիկ չի դարձնում: Ծնողի գլախավոր խնդիրն է առաջին հերթին ապահովել երեխայի հոգեկան հավասարակշռությունը և հետո միայն ` անթերի վարքագիծը:

 
                            Պատրաստեց Գայանե Ալավերդյանը



Տարածել...


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 481 | Տեգեր: Քո փոքրիկը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...