Յոգան ապագա մայրիկներին օգտակար էՀղիության  և ծննդաբերության ընթացքում բազմաթիվ խնդիրներից կարելի է խուսափել, եթե այդ ժամանակը օգտագործվի  օրգանիզմի առողջացման համար: Ինչպես գրում է clinics.am-ը, տոքսիկոզները, այտուցվածությունը, գլխացավերը, արգանդի բարձր տոնուսը առողջ հղի կնոջ համար չեն: /Ապագա մայրիկ - Յոգան ապագա մայրիկներին օգտակար է " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 20.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ապագա մայրիկ


Յոգան ապագա մայրիկներին օգտակար է
 
 
Загрузка...


Հղիության  և ծննդաբերության ընթացքում բազմաթիվ խնդիրներից կարելի է խուսափել, եթե այդ ժամանակը օգտագործվի  օրգանիզմի առողջացման համար: Ինչպես գրում է clinics.am-ը, տոքսիկոզները, այտուցվածությունը, գլխացավերը, արգանդի բարձր տոնուսը առողջ հղի կնոջ համար չեն:
 
Յոգան ապագա մայրիկներին օգտակար է

Կա հղիության ընթացքը և ծննդաբերությանը ճիշտ նախապատրաստվելու հիանալի միջոց` հղիների համար նախատեսված յոգայի համալիր վարժություններ, որոնք կարելի է կատարել հղիության առաջին օրերից: Ինչքան շուտ սկսվեն պարապմունքները, այնքան մեծ է հավանականությունը, որ կնոջ ինքնազգացողութունը 9 ամիսների ընթացքում կլինի հրաշալի, առանց բարդությունների, իսկ ծննդաբերությունը` հեշտ ու բնական ճանապարհով:

Հատուկ վարժությունների միջոցով կարելի է խուսափել ավելորդ քաշից, ողնաշարի ցավերից: Կանոնավոր պարապմունքները նվազեցնում են բծերի առաջացումը: Ի տարբերություն մարմնամարզության, որի ժամանակ բավական էներգիա է ծախսվում` յոգան օգնոմ է լրացնել այդ էներգիայի պաշարները և դրական ազդեցություն է ունենում բոլոր օրգանների վրա:

Որոշ դիրքեր (ասաններ) բավականին ամրացնում են արգանդի պատերը, ասանների ժամանակ կտրուկ շարժումներ չկան, դրանք լավացնում են արյան հոսքը, մարզում ողնաշարը, մկանները: Ասանները ապահովում են արյան ճիշտ շրջանառություն, երեխայի շարժումների համար անհրաժեշտ տարածություն:

Յոգան հատկապես օգտակար է այն հղիներին, որոնք տառապում են ոտքերի այտուցվածությամբ, երակների լայնացմամբ, վերջույթների թմրածությամբ:

Նման բարդություններից խուսափելու համար պարապմունքները պետք է սկսել հղիության առաջին եռամսյակում: Յոգան օգնում է կարգավորել ոտքերի արյան շրջանառությունը, ձեռք բերել մարմինը թուլացնելու, շնչառությունը, լարվածությունը կարգավորելու հմտություններ:

Յոգայի կանոնավոր պարապմունքները օգնում են կնոջը հանգստանալ, կառավարել զգացմունքները և սթափ լինել ծննդաբերության ժամանակ:

Եթե նախկինում կինը չի զբաղվել յոգայով, պետք է խորհրդակցել բժշկի հետ, եթե չկան հակացուցումներ, կարելի է սկսել պարապմունքները: Խորհուրդ չի տրվում ընդգրկվել ընդհանուր խումբ, հղիների համար կան հատուկ ծրագրեր:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Ապագա մայրիկ | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 505 | Տեգեր: ապագա մայրիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...