Գրեթե բոլոր կանայք, ովքեր պատրաստվում են մայր դառնալ, կարող են ունենալ վախի առանձնահատուկ զգացողություններ: Ամենատարածվածներն են՝ երեխան կորցնելու և ծննդաբերելու վախերը, վախ սեռական հարաբերությունից առաջ և հղիությունից առաջ, վախ պտղի շարժումների ժամանակ և հակառակ՝ վախ, երբ պտուղը չի շարժվում:
 
Հղիության հետ կապված վախեր. ինչպե՞ս հաղթահարել
 
 Բժշկական խորհրդատվությունների ժամանակ բժիշկները հաճախ չեն խոսում վախերի մասին, իսկ որոշ դեպքերում ուժեղացնում են դրանք՝ ասելով. «Դուք չպետք է անհանգստանաք, քանի որ ձեր անհանգստությունը կարող է վնաս պատճառել ձեր փոքրիկին»: Արդյունքում` կանանց վախերը չեն անցնում, նրանք իրենց ավելի մեղավոր են զգում, դրանով իսկ վատացնում են իրենց վիճակը:
 
/Ապագա մայրիկ - Հղիության հետ կապված վախեր. ինչպե՞ս հաղթահարել " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Ընտանիք » Ապագա մայրիկ


Հղիության հետ կապված վախեր. ինչպե՞ս հաղթահարել
 
 
Загрузка...


 
Գրեթե բոլոր կանայք, ովքեր պատրաստվում են մայր դառնալ, կարող են ունենալ վախի առանձնահատուկ զգացողություններ: Ամենատարածվածներն են՝ երեխան կորցնելու և ծննդաբերելու վախերը, վախ սեռական հարաբերությունից առաջ և հղիությունից առաջ, վախ պտղի շարժումների ժամանակ և հակառակ՝ վախ, երբ պտուղը չի շարժվում:
 
Հղիության հետ կապված վախեր. ինչպե՞ս հաղթահարել
 
 Բժշկական խորհրդատվությունների ժամանակ բժիշկները հաճախ չեն խոսում վախերի մասին, իսկ որոշ դեպքերում ուժեղացնում են դրանք՝ ասելով. «Դուք չպետք է անհանգստանաք, քանի որ ձեր անհանգստությունը կարող է վնաս պատճառել ձեր փոքրիկին»: Արդյունքում` կանանց վախերը չեն անցնում, նրանք իրենց ավելի մեղավոր են զգում, դրանով իսկ վատացնում են իրենց վիճակը:
 
Վախերը, որոնք առաջանում են մինչ հղիությունը, հազվադեպ են: Ավելի շատ նրանք առաջանում են այն ժամանակ, երբ հղիությունը ծրագրավորված է լինում:
Եվ այսպես, ինչի՞ց կարող է վախենալ կինը մինչև հղիանալը:
 
Այս վախերի մասին քիչ են խոսում, քանի որ երեխա ունենալու ցանկությունը համարվում է յուրաքանչյուր կնոջ բնական ձգտում: Հնարավոր է, որ այս վախերը չլինեն ընդհանրապես, եթե կինը լիներ միայն բնության մի մասնիկ, միայն «օրգանիզմ», այլ ոչ թե անհատ: Անհատական հատկանիշներից ելնելով՝ կինը հղիությունը կարող է ընդունել ոչ թե բնական ցանկության բավարարում, այլ որպես կյանքի ճգնաժամ: Իսկ ճգնաժամը, ինչպես գիտենք, կապված է ապագայի մասին անորոշ լինելուց, անվստահությունից այդ անորոշության, սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ: Ճգնաժամը հնարավորություն է տալիս ավելի հասուն վերաբերվել կյանքին, որի հիմքը կազմում են սեփական ուժերի և հնարավորությունների վրա վստահությունը, ինքնահարգանքը:
 
Դժվարությունները հաղթահարելու փորձը նոր ներքին վստահություն և ուժ է առաջացնում: Ճգնաժամի ի հայտ գալը խոսում է այն մասին, որ տվյալ անձի մոտ պաշտպանական մեխանիզմների պաշարը քիչ է, որն էլ գալիս է տվյալ անձի դաստիարակությունից, այն սոցիալական միջավայրից, որտեղ նա ապրում է:
Այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս կնոջը վախենալ հղիությունից, ունեն առաջացման երկու սկզբնաղբյուր, ընտանիքում ստացած դաստիարակությունը և որոշ նախապաշարմունքներին ենթարկվելը, որոնց մասին կարդացել են հոգեբանամանկավարժական և բժշկական ձեռնարկներում:
 
mayrik.am-ը փորձել է թվել սահմանափակող նախապաշարմունքներից մի քանիսը և պատմենք ապագա մայրերին, թե ինչու դրանք ճիշտ չեն:
 
Ահա հանգամանքների տիպիկ օրինակները, որոնք ապագա մայրը կարող էր լսել իր իսկ ծնողներից:
 
«Մինչև երեխա ունենալը, պետք է ունենալ և՛ նյութական, և՛ մասնագիտական ամուր հիմք»:
 
Ծնողներին այսպիսի արտահայտությունների պրոպագանդումը բերում է իրենց իսկ աղջկա մոտ սեփական անհասունության և չկայացած լինելու զգացմունքի առաջացմանը: Ըստ այս արտահայտության՝ հասուն դառնալու համար պետք է բարձրագույն կրթություն ստանալ, աշխատանք ունենալ և լինել նյութապես ապահով: Այս արտահայտության մեջ կա նաև գաղտնի իմաստ. երեխա ունենալուց հետո մասնագիտական աճը արդեն հնարավոր չէ, հետևաբար նյութական վիճակի բարելավումը նույնպես անհնար է: Հետևաբար, որոշակի մասնագիտական և նյութական դիրք ունենալը հարկավոր է նրա համար, որ երեխա ունենալուց հետո հնարավոր լինի պահել որոշակի կայուն վիճակ և վեր իվերջո, ունենալ կյանքի նկատմամբ որոշակի հետաքրքրություններ, թեկուզ ընտանեկան շրջանակում: Այս ամենը կնոջ մոտ առաջացնում է վախ հղիության երևույթից, հատկապես, եթե տվյալ անձը չունի ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ նյութական թեկուզ շատ փոքր դիրք:
 
Կան ընտանիքներ, որտեղ երեխաներին դաստիարակելուց ծնողները անընդհատ անհանգիստ վիճակում են գտնվում երեխաների, հատկապես աղջիկների մեծանալուց հետո էլ նրանք շարունակում են անհանգստանալ երեխայի համար, և շատ հաճախ սեփական անհանգստությամբ և տագնապով նրան օգնելու փոխարեն, ընդհակառակը, ավելի են ուժեղացնում երեխայի մոտ վախի զգացումը: Կարող ենք օրինակ բերել, երբ աղջիկը պատրաստվում է քննության, իսկ մայրը հանգստացնող հաբեր է ընդունում և ասում.
 
- Ես այնպես եմ անհանգստանում քեզ համար:
 
Մոր տագնապային ապրումները տեսնելով՝ աղջկա մոտ նույնպես առաջանում է անհանգիստ վիճակ: Մարդու տագնապների «թիվը», որը կարող է նա ապրել, սահմանափակ է, և տվյալ դեպքում կենտրոնացած է մոր և ամենամտերիմների շուրջ, աղջիկը տագնապային իրավիճակներում չհայտնվելու համար նախընտրում է ընդհանրապես մտերիմներ չունենալ: Հետևաբար երեխայի ի հայտ գալը նոր տագնապ ապրելու պատճառ է, և եթե երեխաներ չլինեն, ապա տագնապ ու վախ ապրելու պատճառ էլ չի լինի: Աղջիկը արդեն համոզված է, որ իր մայրիկի միակ ուրախությունը «հանգստությունն» է, երբ վախենալու և տագնապ ապրելու առիթ չկա: Այդ ժամանակ, «քանի դեռ երեխա չկա, ես ոչնչով չեմ անհանգստացնի իմ մայրիկին», միգուցե դա նկատի ուներ մայրը, երբ ասում էր.
 
- Ապրիր քո (իմ) հաճույքի համար:
 
Իհարկե, այս բոլոր արտահայտությունները, որոնք ծնողներն ասում են իրենց աղջիկներին, բարի նպատակ են հետապնդում, այլ ոչ թե ուղղված են նրանց վնաս պատճառելու համար: Եվ մենք նպատակ չունենք ապագա մայրերին դեմ հանելու իրենց իսկ ծնողների դեմ և ամեն ինչում մեղադրել նրանց: Իրականում, մանուկ ժամանակ ինչ արտահայտություն էլ դուք լսած լինեք ձեր ծնողներից, դուք պետք է կարողանաք գիտակցաբար մոտենալ դրանց, այդ ժամանակ դրանք երբեք ձեզ վնաս չեն պատճառի: Մտածել այլ կերպ՝ նշանակում է ապացուցել, որ դուք կախված չեք ձեր ծնողների կարծիքից, և միայն դուք եք պատասխանատու և՛ ձեր, և՛ ձեր ապագա փոքրիկի կյանքի համար: Պետք չէ մտածել, որ ձեր խնդիրները կախված են այն հանգամանքից, թե ինչպես են ձեզ դաստիարակել, և, հետևաբար, ձեր երեխայի խնդիրները նույնպես կախված կլինեն այն հանգամանքից, թե ինչպես դուք նրան կդաստիարակեք:
 
Այսպիսով` մայր դառնալուն գիտակցորեն պատրաստվելու իմաստը նրանում չէ կայանում, որ ուշադիր լսեք ձեր ծնողների, ուսուցիչների, բժիշկների խորհուրդներին, այլ նրանում է, որ նորից վերաիմաստավորեք ձեր՝ թեկուզ փոքր կյանքի փորձը: Եվ ընդհանրապես, գլխուղեղի աշխատանքը լավագույն միջոցն է վախերի ու տագնապների դեմ:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ապագա մայրիկ | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 636 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...