Փիղը կերել է զբոսաշրջիկի հեռախոսը. համացանցի նոր հիթը (տեսանյութ)

Համացանցի հիթ է դարձել մի տեսանյութ, որում փիղն ուտում է մի կին զբոսաշրջիկի հեռախոսը: Խոսքը չինուհի զբոսաշրջիկների մասին է, որոնք այցելել էին թաիլանդական փղերի պարկ:

Մինչ կանանցից մեկը կերակրում է փղին, մյուսը փորձում է նկարահանել, սակայն փիղը կնճիթով «խլում է հեռախոսը»: Մինչ կինը բղավում է, թե փիղն իր հեռախոսը կերավ, փղապանն ուսերը վեր քաշելով արձանագրում է՝ «սոլլի» (ներողություն):

Տեսանյութի տարածմանը կից տարածվում են նաև կարծիքներ, թե տեսանյութը կեղծ է, քանի որ փիղը չէր կարող կուլ տալ նման հեռախոս: Ըստ Courier Mail-ի էլ՝ չինուհին գերադասել է սպասել պարկում. ի վերջո նա իր հեռախոսի զանգի ձայնը լսել է փղի արտաթորանքի միջից, իսկ փղապանը մեծահոգաբար գտել և հանել է հեռախոսը:

/Զվարճալի - Բջջային հեռախոսը՝ սնունդ փղի համար (VIDEO) " />
Загрузка...