Սիրած տղայի հետ ժամադրությունից շուտ վերադարձած աղջիկը հեծկլտալով մտնում է տուն:
- Ի՞նչ է պատահել,- հարցնում է մայրը:
- Մայրիկ, էլի է եղել, որ նա անունս շփոթել է, մեկ Աննա է ասել, մեկ` Դիանա, ուշադրություն չեմ դարձրել: Բայց այսօր ինձ Վանկա անվանեց, հասկանու՞մ ես…
                                    ***
- Ճի՞շտ է, որ ձեր աղջկան ամուսնացնում եք:
- Այո, մի շաբաթից:
- Իսկ փեսացուն գիտի՞, որ նրա մի աչքը ապակուց է:
- Ուզում ենք անակնկալ անել…
***
  Բար է մտնում մի տղամարդ, պահանջում է ճաշացուցակը ու հանկարծ սկսկում այնտեղ որոշ էջերում ինչ-որ բաներ ջնջել:
- Այդ ի՞նչ եք անում,- հարցնում է զարմացած մատուցողը…
- Ջնջում եմ բոլոր այն ուտելիքները, որոնք 3 դոլարից թանկ արժեն:
- Բայց ինչու՞…
- Մեկ րոպեից կինս այստեղ է գալու:
 
 
/Զվարճալի - Անեկդոտներ կանանց և տղամարդկանց մասին. " />
Загрузка...