Բազմաթիվ ընտանիքներում է ստացվում իրավիճակ, երբ աշխատավարձն ստանալուց մի քանի օր առաջ պարզում են, որ տան բոլոր գումարներն սպառվել են, և հազիվ ճանապարհածախս է մնացել: Զարմանալին այն է, որ նմանատիպ ընտանիքներից շատերում և ամուսինը, և կինը քիչ թե շատ աշխատում են: Համենայն դեպս, նախքան ամուսնական կյանքն սկսելը, նրանք շատ ավելի հազվադեպ էին ստիպված լինում ինչ-որ մեկից պարտք վերցնել:
 
Օգտակար խորհուրդներ ընտանեկան բյուջեն կազմակերպելու համար
 
Ի՞նչ անել… Այս դեպքում օգնության կգա միայն ֆինանսների խիստ կազմակերպված տնօրինումը, այսինքն` ընտանեկան բյուջեն պլանավորելն ու դրան հետևելը:
 
Ինչ է բյուջեն
 
Պարզ ասած` բյուջեն բոլոր եկամուտների և ծախսերի հաշվառումն է որոշակի ժամանակաշրջանի համար: Պայմանականորեն բյուջեն կարելի է պատկերացնել մի քանի սյունակ ունեցող աղյուսակի տեսքով:
/Օգտակար խորհուրդներ - Օգտակար խորհուրդներ ընտանեկան բյուջեն կազմակերպելու համար " />
Загрузка...