Ժամանակակից բժշկությունը հաստատում է, որ որոշ մթերքներ իսկապես պարունակում են մարդու հորմոններին նմանվող նյութեր, որոնք խթանում են սեռայկան ունակությունները: Դրանք կոչվում են ա‎ֆրոդիզիաներ (ի դեպ գալիս է հունական աստվածուհի Աֆրոդիտեի անունից):

Լյուդովիկոս 15-րդ-ի սիրուհի Մադամ Պամպադուրը իրեն կրքառատ դարձնելու համար խմում էր մեկ գավաթ շոկոլադ` նեխուրի և անուշաբույր համպարի հետ: Նեխուրը հնուց գործածվում էր որպես հրաշալի ա‎ֆրոդիզիա, ինչպես նաև մտնում էր սեռահարույց հեղուկների բաղադրության մեջ: Շոկոլադը ևս համարվում է սեռական խթանիչ միջոց: Այդ պատճառով էլ եկեղեցին արգելել էր այն օգտագործել պատարագից առաջ:

/Օգտակար խորհուրդներ - Ինչու՞ է կարևոր նաև սնունդը սիրային հաղթանակներ տանելու համար " />
Загрузка...