Գեյշան երաժշտության, պարի և զվարճանքի գիտակ է։ Ճապոներեն գեյշա նշանակում է «արվեստի մարդ»։ Նա երկար տարիներ սովորում է զանազան երաժշտական գործիքներ, երգ, պար և տղամարդկանց ընկերախմբում կատարյալ տանտիրուհի լինել։

Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները»Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը, և տղամարդիկ պատրաստ են վիթխարի գումարներ ծախսել՝ գեյշաներին ստիպելու իրենց ցանկացած կամ գրեթե ցանկացած քմահաճույք ի կատար ածելու համար։

Շատ արևմտացիներ շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Նրանք, ովքեր հասկանում են ճապոնական մշակույթի նրբությունները, պնդում են հակառակը։ Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա ենթադրում է նվաճել անհասանելի կատարելություն։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմվածքներ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։
/Հետաքրքիր - Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները» " />
Загрузка...