Դժվար թե որևէ մեկը չհամաձայնի այն մտքի հետ, որ ամուսնությունը յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր իրադարձությունն է: Այդ պատճառով էլ բոլոր դարերում մարդիկ հորդորել են երիտասարդներին ամուսնանալ և ընտանիք կազմել: Իսկ այն մարդիկ, ովքեր չէին ցանկանում իրենց անձը և կյանքը կապել գիմենեյան ամուսնական կապերով, ստիպված էին քննադատություններ լսել իրենց հասցեին և պատիժներ կրել:
 


 

Այսպես, օրինակ, անտիկ Հունաստանի որոշ քադաք-պետություններում չամուսնացած տղամարդիկ նույնիսկ բարևի չէին արժանանում, երբեմն էլ նրանց զրկում էին քաղաքացիական իրավունքներից:
Սպարտացի տղամարդիկ, եթե մինչև երեսուն տարեկանը չէին ամուսնանում, մեծ տուգանքներ էին վճարում պետությանը, իսկ ձմռանը հատուկ օրեր էին սահմանված, երբ նրանք մորեմերկ քայլում էին շուկայով և երգում երգեր: Դա տեղի էր ունենում այնքան ժամանակ, մինչև որ չէին պսակադրվում:

/Հետաքրքիր - Ինչպե՞ս էին հնում «պատժում» չամուսնացած տղամարդկանց " />
Загрузка...