Միջանձնային ընտրությունների մեխանիզմներից առաջինը մերժում ստանալուց ամեն կերպ խուսափելու մեխանիզմն է: Շատ մարդիկ ցանկանում են որպես մտերիմ ընկեր ընտրել շատ գրավիչ մարդու, բայց երբ  գալիս է կոնկրետ ընտրության պահը, նրանք իջեցնում են իրենց հավակնությունների մակարդակը և ընտրում են պակաս գրավիչ մարդու:  Այսպես ցանկության և իրականության միջև որոշ խզում է առաջանում, որի հիմնական  պատճառը մերժում ստանալուց վախն է, մի հակում, որը բնորոշ է հսկայական թվով մարդկանց: Այս երևույթը սիրո և մարդկային փոխհարաբերությունների ոլորտում հոգեբանական մի ավելի ընդհանուր օրինաչափության դրսևորումն է. մարդկանց զգալի մասը ոչ այնքան ձգտում է հասնել հաջողությունների ու մեծ նվաճումների, որքան մտահոգված են ամեն կերպ խուսափելու պարտությունից: Մարդիկ աշխատում են անհաջողության մատնվելու հավանականությունը հասցնել նվազագույնի:
/Հետաքրքիր - Ի՞նչ մեխանիզմներով են մարդիկ զուգընկեր ընտրում. բացատրում է հոգեբանը " />
Загрузка...