Մենք հաճախ երազներ ենք տեսնում, որոնց մի մասը կատարվում է; Երազը կարող է  նաև մեզ ինչ-որ միտք հուշել, երբեմն` անսովոր, «տարօրինակ» երազ տեսնելով` մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչ է նշանակում:
 
Բացարձակապես բոլոր երազներում որոշակի ուղերձներ կան: Բայց լինում են նաև առանձնահատուկ, կանխագուշակող երազներ, որոնք հաղորդումներ են պարունակում ապագայի մասին, ավելի հաճախ` կենսական նշանակության տեղեկություններ: Կանխագուշակող երազը մյուսներից տարբերելը շատ դժվար է. դրա համար, առաջին հերթին, պետք է ուշադիր լինեք ընդհանրապես ձեր բոլոր երազների նկատմամբ: Շատ ցանկալի կլինի, որ օրագիր պահեք: Սեփական երազների մշտական վերլուծությունը կօգնի էական նշանակությամբ ուղերձը տարբերակել սովորականներից:
 
 Երազի և իրականության միջև
 
Դա, որպես կանոն, ստացվում է ենթագիտակցաբար. դուք պարզապես զգում եք, որ այդ երազը կարևոր իմաստ է պարունակում, այն դրոշմվում է ձեր ուղեղում, առանձնահատուկ «նստվածք» է թողնում և բառացիորեն բղավում է` «ուշադիր եղիր իմ նկատմամբ»: Եվ այնքան էլ կարևոր չէ, երազը հինգշաբթիից ուրբաթ է ձեզ «այցելել», թե Լուսնի որևէ կոնկրետ օր: 
 
/Հետաքրքիր - Երազի և իրականության միջև " />
Загрузка...