Գերմանացի գիտնականները փորձեր են կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ ծաղիկները զգալի ազդեցություն ունեն մարդու քնի և երազների վրա: Օրինակ, գեղեցիկ վարդերը կնոջը հաճելի զգացողություններ են պարգևում ոչ միայն արթուն, այլև քնած ժամանակ: Այն կանայք, ովքեր քնելուց առաջ ննջասենյակում մի փունջ թարմ վարդ են դնում, ապահովում են իրենց երկարատև, հանգիստ քունը և տպավորիչ, հաճելի երազներ են տեսնում:
 

Ծաղիկները գունագեղ են դարձնում երազները
 

Գիտնականները պարզել են, որ վարդն այսպիսի ազդեցություն ունի իր հոտի շնորհիվ: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ծաղիկների հաճելի հոտն անդրադառնում է քնած մարդու հուզական վիճակի վրա` արթնացնելով միայն դրական ապրումներ: Իսկ ահա տհաճ հոտերը հակառակ ազդեցություն ունեն: Եթե հետագա ուսումնասիրությունները նույնպես դրական արդյունք տան, կարելի է հուսալ, որ անքնությունից և մղձավանջերից այսուհետ կարելի է ազատվել պարզագույն, միաժամանակ հաճելի միջոցով:    

/Հետաքրքիր - Ծաղիկները գունագեղ են դարձնում երազները " />
Загрузка...