Հայերի մեջ գոյություն ունեն ազգակցության (արդի ըմբռնումերով՝ հարազատական, բարեկամական) երեք ճյուղեր՝ արյունակցական, խնամիական և հոգևոր, որոնցով կարգավորվում են ամուսնական հարաբերությունները: Ազգակցության վերոհիշյալ ճյուղերը հայերի մեջ գոյություն են ունեցել նախաքրիստոնեական ժամանակներից, բայց թե դրանց որ աստիճաններն են ընդունված եղել ամուսնության համար, հայտնի չէ: 

Այդ մասին առաջին տեղեկությունները գալիս են քրիստոնեության հաստատումից անմիջապես հետո: 354 թ-ի Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես կաթողիկոսն արգելեց մերձավորների և անչափահասների ամուսնությունները: 447 թ-ի Շահապիվանի ժողովում բոլոր դասերի մեջ արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը: 

/Հետաքրքիր - Արյունապղծության խնդիրը հայ ավանդական շրջանակներում " />
Загрузка...