«Ով չի ճաշակել խանդի պատճառած տանջանքը, չի ապրել սեր»… այսպես սիրում են արտահայտվել «դասական» խանդոտները` կարծելով, որ հենց խանդի ուժգնությունն է խոսում սիրո ուժգնության մասին: Իրականում, սակայն, խանդը մարդկային ամենակործանարար, ամենահիվանդագին ու անկառավարելի զգացմունքներից, հոգեվիճակներից մեկն է: 
 
Խանդ. Սիրո՞, թե՞ անվստահության դրսևորում
 
Խանդի էությունն այն է, որ խանդոտ մարդը չի կարող մտքով անգամ պատկերացնել, թե ինքը միակը չէ սիրելիի ինտիմ կյանքում: Դա նշանակում է, որ խանդին մշտապես ուղեկցում են տագնապը, զայրույթը, կասկածը, ատելությունն ու չարությունը, հուսահատությունը և անվերջանալի հոգեկան ցավը: Իսկ ուր է այստեղ սերը: Ընդ որում` տանջվում է ոչ միայն նա, ում խանդում են, այլև հենց խանդողը. նրա կյանքը մշտական, անվերջանալի տառապանք է, քանի որ չկա ունակություն` կառավարելու սեփական զգացմունքները:
 
/Ամենաընթերցվող նյութերից - Խանդ. սիրո՞, թե՞ անվստահության դրսևորում " />
Загрузка...