Կնոջ և տղամարդու մոտ սերն  ունի միանգամայն տարբեր ակունքներ և դրսևորվում է միանգամայն տարբեր ձևերով: Կնոջ մոտ սերը նրա ինտիուտիվ գոյության վերափաստարկումն է, նրա ներքին գեղեցկության և կենսաստեղծման բնազդի պոտենցման, առարկայացման հնարավորությունը, տղամարդու մոտ սերը սեփական անհատականության կայացման և նրան իշխող դիրք տալու փորձն է: Կինը սիրում է, որպեսզի ձուլվի, տղամարդը սիրում է, որպեսզի կայանա: Կինը չունի կայացման խնդիր, իսկ տղամարդու համար այդ խնդիրը գոյաբանական է: 
 
 
Կնոջ և տղամարդու կեցության ձևերը միանգամայն տարբեր են, նրանց հոգեկան աշխարհի հիմքերը գտնվում են տարբեր մակարդակներում ` կնոջը` ինտուիտիվ, տղամարդունը` անհատական-գիտակցական, և այս շերտերը կարող են հանդիպել միայն իրական սիրո մեջ, որտեղ, միևնույնն է, կինը փնտրելու է այն, ինչ անհրաժեշտ է իրեն, իսկ տղամարդը այն, ինչ անհրաժեշտ է իրեն: Իսկ նրանց անհրաժեշտ են տարբեր բաներ, և գուցե հենց սրանում է կայանում սիրո հրաշքը, քանի որ եթե երկու կողմին էլ անհրաժեշտ լիներ միևնույն բանը, ապա դժվար թե մարդն ինքնակամ նետվեր դեպի այն անհատական զգացմունքային աղետը, որ կոչվում է սեր:
/Ամենաընթերցվող նյութերից - Կնոջ և տղամարդու սերը " />
Загрузка...