Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԵՂԻ'Ր ՀՄԱՅԻՉ » Առողջ մարմին, ԴԻԵՏԱՆԵՐ


Առաջնային խորհուրդները խնամքի մասին՝ միայն աղջիկների համար
 
 


   

Կնոջ բույրը

ՈՒ̉մ  չի խելքահան անում կնոջ արբեցնող բույրը: Համոզված եմ, որ այդպիսիները շատ քիչ են: Որովհետև եթե չօգտվենք կոսմետիկ միջոցներից մեր մարմնի բնական բույրը կդառնա անտանելի: Շատ տղամարդիկ խոստովանում են, (անձամբ եմ կարդացել  Chat-երում) որ կնոջ վրայից եկող տհաճ հոտը ուղղակի սպանում է: Այնպես, որ եթե չեք ցանկանում, որ ձեր սիրելիները մի օր աշխարհի երեսից վերանան  դինոզավրների պես, հետևեք ձեր հիգիենային:

Շատ  կանայք կարծում են, թե իրենք չեն քրտնում, իսկ եթե քրտնում էլ են, դա իրենցից բացի ոչ «ոք չի զգում», սակայն այս մոտեցումը թյուրիմացություն է: Մեր մարմնի ողջ մակերեսը ծածկված է քրտնագեղձերով, որոնց թիվը 2-5 միլիոնի է հասնում:
Դրանք մարմնին անհրաժեշտ խոնավությամբ ապահովելու համար են: Ընդ որում, այդ խոնավությունը ընդամենը 1%-ն է, որ դուրս է մղվում թևատակերից, ու  հենց թևատակերն էլ այդ խոնավության կարիքը ամենաքիչն են զգում: Այն չի յուրացվում օրգանիզմի կողմից, մնում է մաշկի վրա` առաջացնելով տհաճ քրտնահոտ:

Սակայն, քրտինքն ինքնին հոտ չունի, այն 99%-ով ջուր է, իսկ 1% -ը տարբեր օրգանական և ոչ օրգանական նյութերն են լուծված ջրի մեջ:
Տհաճ հոտի պատճառը բակտերիաներն են, որոնք զարգանում են բարենպաստ պայմաների առկայությամբ: Այն կարող է կապված լինել անձի հոգեբանական վիճակի, դաշտանային ցիկլի և ապրելակերպի հետ: Հայտնի է, որ ավելի սուր կերակրատեսակներ օգտագործող մարդկանց հոտն էլ յուրօրինակ ու սուր է:
Սակայն, տհաճ հոտից չի կարելի ազատվել միայն սննդակարգը կանոնավորելով: Անհրաժեշտ է ամեն առավոտ ցնցուղ ընդունել և օգտագործել հակաքրտնարտադրության միջոցներ:

Ցավոք սրտի, այս մասին ոչ բոլոր կանայք գիտեն:

Հարցման ընթացքում պարզվել է,որ 50% -ը կարծում է, թե միայն հաճախակի ցնցուղ ընդունելը կարող է կանխարգելել քրտնադրությունը, 40% կարծում է, որ իրենց կյանքը այնքան էլ դինամիկ չէ, որ անհանգստանան դրա համար, 10 % -ն էլ առանց հակաքրտնարտադրության միջոցների չի պատկերացնում իր կյանքը:

Բժիշկները համամիտ են վերջին 10% -ի հետ; Ըստ նրանց` սովորական կոսմետիկ օծանելիքները չեն կարող պայքարել դրա դեմ, ընդհակառակը` հոտերը խառնվելով միմյանց` կդառնան անտանելի: Նրանք ավելացնում են, որ  եթե ամեն առավոտ ցայվելուց կամ ցնցուղ ընդունելուց հետո կանայք օգտագործեն հակաքրտնարտադրության միջոցներ, ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ տհաճ հոտը կանէանա:      
      

 
   

 
Ամրացնում ենք մազերը 

 


 Դիմակ օղիով


Ձվի դեղնուցը խփիր մինչև սպիտակի և ավելացրու 1 ճ.գ. օղի: Խառնորդը քսիր գլխի մազածածկ մասին, երկու րոպեի ընթացքում մազերը սանրիր դիմակն ամենուրեք հավասարաչափ բաշխելու համար: 40 րոպեից գլուխդ լվա տաք ջրով և վերջում  ցայիր որևէ դեղաբույսի թուրմով: Կամրացնի և գեղեցիկ փայլ կհաղորդի մազերին:
       
Վիտամինե կոկտեյլ

Հավասար քանակությամբ խառնիր կաղամբի, լիմոնի և սպանախի հյութը: Քսիր մազերիդ արմատներին և  ծայրերին շաբաթը 2-3 անգամ: Այս միջոցը հատկապես օգտակար է բարակ և թափվող մազերին:

Փայլուն մազերի համար

 Դեղատնից գնիր կալենդուլայի ծաղիկներ և կեչու տերևներ: Ամեն մի դեղաբույսից վերցրու 3 ճ. գ., ավելացրու 1 լիտր  եռացրած ջուր և թող 30 րոպե: Քամի'ր և գլուխդ լվանալուց հետո ցայիր մազերդ այս թուրմով: Այն առանձնահատուկ փայլ ու փափկություն կհաղորդի վարսերին:

ՓԱՍՏԵՐ

Մազերի կենդանության ուղին
Մարդու գլխի ամեն մի մազն ապրում է 3-10 տարի:
 


ենտներով:

1.    Մարդու գլխին աճում է միջինը 80-150000 մազ, որոնցից մենք ամեն օր կորցնում ենք 500-100 –ը: Բայց պետք չէ վախենալ, չէ որ ընկածների տեղն աճում են նորերը:

2.    Եվրոպացիների մազերի հաստությունը միջինը կազմում է  0.04-0.06 մմ: Իսկ աֆրիկացիների մոտ այն ավելի մեծ թիվ է կազմում:

3.    Մազն օրվա ընթացքում աճում է 0.3-0.4 մմ, իսկ ամիսը` 1սմ:

4.    Մազերը ծերանում են բավականին շուտ` սկսած 25 տարեկանից, իսկ ավելի մեծ փոփոխությունները նկատվում են 40-50 տարեկանում: Մազերն ավելի են բարականում, դանդաղ են աճում և սպիտակում են:

5.    Մազերի ծերացումը կարելի է կանգնեցնել խնամքի դեպքում` որակով շամպուններ, բալզամներ, սնուցող դիմակներ և գլխի մերսում: Կօգնի նաև ճիշտ սնունդը` հագեցած վիտամիններով և միկրոէլեմենտներով:

 



 Դու անմեղ ես, սիրելիս, քո աչքերն են մեղավոր...

 

 

Կնոջ աչքերի կախարդիչ տեսքն ապահովելու համար մեծ դեր է խաղում ոչ միայն թարթիչների սևաներկի որակը, այլև նրա խոզանակի ձևը:
Կոր խոզանակն օգնում է մի քանի րոպեում գեղեցիկ տեսք հաղորդել շատ ուղիղ թարթիչներին:
Ներկում է փոքր և չերևացող թարթիչները` դրանք ավելի խիտ դարձնելով: Հովհարաձև խոզանակը սանրում է և առանձնացնում  թարթիչները:

Տարբեր երկարության մազերով խոզանակը հավասարաչափ ներկում է թարթիչները ամբողջ երկարությամբ (արմատների մոտ դրանք ավելի հաստ են և կոպիտ):

Հաստ մազերով խոզանակը ընդունակ է կախարդական ձևով փոխել թարթիչների տեսքը` խտացնելով դրանք և հայացքը թավշյա դարձնելով:

Բարակ մազերով խոզանակը երկարացնում է թարթիչները:     Ընտրի'ր թարթիչներիդ համապատասխան խոզանակ և թող աչքերդ գերեն բոլորին:    

 


   


Եվայից մինչև մեր օրեր (մարմնի անցանկալի մազերի մասին)

Ինչ ուզում եք ասեք, բայց կնոջ  մարմնի անցանկալի մազածածկույթը ոչ էսթետիկ երևույթ է, էլ չասած հակահիգիենիկության  մասին: Ահա և մենք ամեն օր ստիպված ենք լինում պայքարել դրանց դեմ:

Դեռևս հին աշխարհի կանայք էին ձգտում ինչ գնով էլ լինի ազատվել խնդրահարույց շրջանների մազերից:
Օգտագործում էին ծակոտկեն քարեր:
Եվայի ամենահանդուգն դուստրերը  իրենց մարմինը պատում էին կավով, որպեսզի այնուհետև հեռացնեին այն անցանկալի մազերի հետ:

Եգիպտուհիներն  այս հարցում բավականին առաջ էին անցել: Նրանք օգտագործում էին ունելի կամ մեղրի և տարբեր բույսերի լուծույթների խառնորդ, որից ստացվում էր պինդ զանգված և որի միջոցով հեռացնում էին  էին անցանկալի մազերը:

Ի դեպ, ենթադրվում է, թե այս գյուտը  պատկանում է թագուհի Նեֆերտիտիին: Չնայած այս մեթոդի շատ ցավոտ լինելուն` այն լայն տարածում ուներ ոչ միայն Եգիպտոսում, այլև Հին Հռոմում, ուր մազերի առկայությունը անվայելուչ էր համարվում:

Ածելիի գյուտի հետ կարծես թե վերջ դրվեց կանանց տառապանքներին, բայց ...ոչ. կանայք նախ անզգուշությամբ վնասում էին իրենց, հետո էլ դժգոհում, որ մազածածկույթն  ածելիից հետո խտանում է:

Այսօր լայնօրեն կիռառվում են էպիլյատորներն ու քսուք դեպիլյատորները. սրանք թեև համեմատած նախորդ բոլոր միջոցների հետ բավականին հաջող են, սակայն ոչ կատարյալ:

Մազածածկույթից ընդմիշտ կարելի է ազատվել ասեղային, լազերային և ֆոտոէպիլյացիաների շնորհիվ, բայց դրանց հետևանքներն էլ դեռևս լավ ուսումնասիրված չեն: Ինչևէ, մեր օրերում թևատակերի և ոտքերի մազահեռացման պարտադիր  լինելը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Այս գործընթացը     մեր ամենօրյա կյանք է մտել և դարձել է պարտադիր բաղկացուցիչ մարմնի խնամքի համար:
Պահպանեք ձեր մարմնի իդելիական գեղեցկությունը ձեր նախընտրելի եղանակով:

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 
 


 
 
<
 
 

 

 
 
 

 
 
 
 

 



Տարածել...


Կատեգորիա: Առողջ մարմին, ԴԻԵՏԱՆԵՐ | Ավելացրեց: 12.04.15

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջ մարմին, ԴԻԵՏԱՆԵՐ | Ավելացրեց: erkusov.com (12.04.15)
Դիտումներ: 16608 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հմայք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...